Գոռ Եփրեմյան. «ՀԱՅՐԱՆԱԼՈՒՍ ՄԱՍԻՆ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՎԱՂ Է ԽՈՍԵԼ»
Արխիվ 12-16«ՀԱՅՐԱՆԱԼՈՒՍ ՄԱՍԻՆ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՎԱՂ Է ԽՈՍԵԼ»
Այսօր աշխարհասփյուռ հայությունը տոնում է երիտասարդների ամենասիրելի տոնը` Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակման օրը: Հուրախություն մեզ քչերն էին հակված օրը համարել վալենտինյան սիրո տոն, քանի որ մենք ունենք մերը` հայկականը` սիրառատ զորավար Սուրբ Սարգիսի տոնը: Հենց տոնի, սիրո ու սիրված լինելու մասին էլ «Իրավունքը» զրուցեց վերջերս ԱՄՆ տեղափոխված երգիչ ԳՈՌ ԵՓՐԵՄՅԱՆԻ հետ, ով հայտնի է ոչ միայն իր երգերով, այլեւ իր ռոմանտիկ կերպերով:
- Սուրբ Սարգիս, թե՞ Վալենտին, որ տոնն է հարազատ Գոռ Եփրեմյանին:
- Ինձ համար տոն է Սուրբ Սարգսի հիշատակման օրը, քանի որ ես Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնեա եմ: Ցանկացած երիտասարդի համար կարծում եմ` պետք է հարազատ եւ ռոմանտիկ տոն լինի այն:
- Ամենախենթ անակնկալը ո՞րն է եղել, որը Դուք Ձեր սիրած աղջկա համար պատրաստել եք այս տոնին:
- Բնականաբար, անակնկալներ եղել են, բայց չէի ասի` խենթ…
- Մի պահ պատկերացնենք, որ այս պահին Ձեր բոլոր երկրպագուհիները փակել են իրենց ականջները ու փորձեք հնարավորինս անկեղծ լինել. ո՞ւմ են պատկանում ռոմանտիկ երգչի վարդերը:
- Ասում են, որ էությամբ ռոմանտիկ եմ եւ վարդեր, իսկապես, շատ եմ սիրում: Կարծում եմ` դա էլ պատճառ է հանդիսանում ինձ շրջապատող կանանց ժամանակ առ ժամանակ նվիրել դրական պահեր:
- Միայն Ձեր ֆեսյբուքյան էջին հետեւելով` կարելի է վստահ ասել, որ Դուք պաշտում եք փոքրիկներին: Իսկ ե՞րբ եք պատրաստվում ինքներդ հայրանալ:
- Այո, փոքրիկներին անչափ շատ եմ սիրում: Իսկ հայրանալուս մասին կարծում եմ` վաղ է խոսել…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարներից մեկում:

