ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Արխիվ 12-16ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Երեկ Ա. Սպենդիարյանի անվան oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը մեկնարկեց դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովի (Ռուսաստան) հեղինակած եւ կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանի ստեղծագործության հիման վրա գրված «Դաշնամուրային կոնցերտով»: Նվագախումբը եւ հայտնի շեփորահար Ռամ Օրենին (Իսրայել) ներկայացրեցին նաեւ իսրայելաբնակ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան՝ գրված Հայոց ցեղասպանության թեմայով:
Երեկոյի երկրորդ բաժնում նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

