ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ. «ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՆԱՑԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»
Արխիվ 12-16ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ. «ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԳՆԱՑԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»
Օրերս լուրեր տարածվեցին, թե ՀՀ Վաստակավոր արտիստ, դուդուկահար ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ իր վարած Range Rover մակնիշի 09 CC 900 համարանիշի ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկվել, ավելին` Կ. Սեյրանյանը «քթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկությունների` Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, վթարի ենթարկվելով` բախվել հողաթմբին: «Իրավունքը» զանգահարեց Կ. Սեյրանյանին` հետաքրքրվելով նրա առողջությամբ, եւ հարցին ի պատասխան, թե այժմ ինչպե՞ս է իրեն զգում, դուդուկահարն ասաց.
- Ընտիր, ամեն ինչ նորմալ է, ինձ ոչ մի բան չի եղել: Ես հենց վթարի հաջորդ օրվանից եղել եմ իմ սովորական առօրյա գործերով, ձայնագրություններով, առողջական ոչ մի խնդիր չեմ ունեցել: Մի փոքր քիթս էր ցավում, ապահովության համար գնացի հիվանդանոց, հետազոտվեցի պարզվեց` ամեն ինչ նորմալ է ինձ մոտ, ոչ մի վնասվածք չունեմ:
- Իսկ Ձեր մեքենան շա՞տ է վնասվել:
- Մեքենան... ոչինչ, բայց "ինչ լինում է, թող "ժեշտին" լինի" արտահայտությունն այստեղ տեղին է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

