«100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ» ՇԱՐԺՄԱՆ ՍԱԴՐԻՉ ԱՎՏՈԵՐԹԸ ԱՐՑԱԽ ՉՀԱՍԱՎ
Արխիվ 12-16«100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ» ՇԱՐԺՄԱՆ ՍԱԴՐԻՉ
ԱՎՏՈԵՐԹԸ ԱՐՑԱԽ ՉՀԱՍԱՎ
Ավտոերթին նախորդել էին որոշակի հետաքրքիր իրադարություններ: Այսպես`«Ֆեյսբուքում» զգուշացում էր հնչել, որ ավտոերթի մասնակիցները սադրանք են պատրաստում Արցախում. «Արցախում լուրեր են տարածվել , որ հունվարի 31 Երևանից ավտոմեքենաներով զինվորների ծնողները գնալու են և բողոքեն ՊԲ հրամանատարությանը թե ինչու են իրենց տղաներին տարել ՊԲ: Եվ կոչ են անում տեղի բնակչությանը խանգարել այդ բողոքողներին: Նույնիսկ դիմավորել Գորիսում և հետ ուղարկել:
Խոսքն իհարկե Հիմնադիր խորհրդարանի իրազեկման ավտոերթի մասին է: Կոչ եմ անում իմ Արցախցի ընկերներին տեղեկացնել ակցիայի բուն նպատակների մասին»:
Բերձոր չհասած` ավտոերթը կանգնեցվեց և ուժի կիրառմամբ ետ դարձվեց: Ահա ինչպես է դա գնահատում «Ֆեյսբուքի» օգտատեր ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆԸ.
- Թասիբով արցախցիները շանսատակ արեցին սադրիչ մայդանչիներին: Վերջապես ամերիկյան ծախու գործակալները հասկացան, որ հայ ժողովրդի մեծամասնությունն իրականում դեմ է իրենց ազգադավ գործունեությանը և պատրաստ է կանգնեցնել, նույնիսկ պատժել իրենց: Չնայած, կարծում եմ, այդ ծախուները դա վաղուց էին հասկացել և շատ լավ գիտեին, որ Արցախն իրենց չի ընդունի, և այդքանն իմանալով հանդերձ կազմակերպել էին իրենց ավտոերթը, որպեսզի հետո էլ իրենց վայնասունները բարձրացնեն, թե իբրև իրենց ծեծում են և հալածում: Անշուշտ, հալածյալի իրենց կերպարը ողջունվում է իրենց տեր ԱՄՆ-ի կողմից և ըստ արժանվույն վարձրատրվում: Այս ամենի մեջ, իհարկե, ափսոս է, որ Ժիրայր Սեֆիլյանի նման փառավոր անցյալ ունեցող մարդը զրոյացրեց իր հերոսական անցյալը՝ դառնալով սովորական ապազգային մայդանչի:
Իսկ ստորև ներկայացնում ենք իրադարձության լուսանկարները` ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից.







