«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՁԱՅՆԸ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ
Արխիվ 12-16«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՁԱՅՆԸ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ

Մի քանի օր շարունակ «Իրավունքն» անդրադարձել է Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կատարվող շինաշխատանքներին, որոնք կատարվում են «Վան» մոթել տնօրեն Վահագն Վանթյանի ղեկավարությամբ:
Հիշեցնենք` պրն Վանթյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը տարածքը գնել է աճուրդով եւ իր խոսքով ասած` «կուրսի» չէ, որ այդ վայրը եղել է կանաչապատ, ծածկված մի քանի ծառով, որոնք արմատախիլ են արել շինաշխատանքներ կատարող բանվորները:
Այսօր «Վան» մոթելի հարեւությամբ ապրող բնակիչները, Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ, իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ընդդեմ կատարվող շինաշխատանքների, որոնք ոչ միայն իրենց զրկել են կանաչ տարածքից, այլեւ փակում են ելքն ու մուտքը դեպի իրենց շենք:
Ի դեպ, զարմանալի է, բայց պատվիրատու Վանթյան ազգանվան մեջ կատարված էր որոշակի փոփոխություն, որը նշված էր գրության մեջ, Վանթյանը դարձել է Դավթյան, այն դեպքում, երբ օրեր շարունակ հանրությանը պատվիրատուի անուն-ազգանունը ներկայացվել է Վահագն Վանթյան տարբերակով, ավելին` պատվիրատուն մեզ հետ զրույցում եւս Վանթյան ազգանունով է ներկայացրել:


Մանրամասները` տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

