ԳԵՆԵՐԱԼ ՆՈՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԴԱՎԱՃԱՆ ՉԻ՞ ՀԱՄԱՐԵԼ
Արխիվ 12-16ԳԵՆԵՐԱԼ ՆՈՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԴԱՎԱՃԱՆ ՉԻ՞ ՀԱՄԱՐԵԼ
Երեկ www.aravot.am-ը անդրադառձել է գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորյանցի ասած Լեւոն Տեր-Պետրոսյանի դավաճանության մասին, որտեղ մասնավորապես ասվում է .«Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը գեներալը նշել է, որ հեռացել է Հայաստանից, քանի որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ: Չնայած հետո Լեւոն Տեր- Պետրոսյանն անձամբ է գնացել Մոսկվա եւ գեներալին համոզել, որ վերադառնա Հայաստան, սակայն գեներալը մերժել է»:
Թե կոնկրետ ինչ դավաճանության մասին է խոսքը փորձեցինք պարզել անձամբ գեներալից, ով սակայն, iravunk.com-ի հետ զրույցում, բավական վրդովված ասաց.«Ես նման բան չեմ ասել, զարմանում եմ, եթե մարդիկ ռուսերեն չգիտեն, ինչու են իմ խոսքը սխալ թարգմանում, ես դավաճանության մասին չեմ խոսել, կամ ինչ դավաճանության մասին պետք է խոսեի, նման խոսակցություն չի եղել, ես Տեր-Պետրոսյանին դավաճան չեմ անվանել»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

