ՔՆՆԻՉԸ ԿԵՂԾԵԼ Է ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՔՆՆԻՉԸ ԿԵՂԾԵԼ Է ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Քաղաքացին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Ամասիայի քննչական բաժնի քննիչը քրեական գործով որպես վկա հարցաքննել է իրեն, ապա 2014թ. դեկտեմբերին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում իր նախաքննական ցուցմունքը հրապարակվելիս, տեղեկացել է, որ կեղծվել են ինչպես ցուցմունքի բովանդակությունը, այնպես էլ հարցաքննության արձանագրության մեջ իր ստորագրությունները: Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

