ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն առաջարկում է ՀՀ կառավարությանը ստեղծել գիտափորձագիտական խորհուրդ, որը պետք է վերլուծություններ անի ԵՏՄ-ու տեղի ունեցող գործընթացների մասին:
Բացի այդ, ըստ Սաֆարյանի, մեր գիտնականների ու փորձագետները պետք է մասնակցություն ունենան բելառուսական ու ղազախական գիտափորձագիտական մակարդակով անցնող միջոցառումներին:
Արամ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությունից հետո պետք են տեղեկատվություն տարբեր հարցերի վերաբերյալ:«Մեր միգրանտները չգիտեն` կարող են ՌԴ-ում Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների նման հավասար աշխատել: Չգիտեն` ինչ արտոնություններ ունեն: Կարծում եմ` Հայաստանում պետք է ստեղծել կառույցներ, որոնք կարողանան անվճար թափանցիկ տեղեկատվություն տալ ԵՏՄ-ի մասին»,- եզրափակեց վերլուծաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

