ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԻ ՔԵՌԻ. «ՀԱՅԿԱԶԻՆ ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ «ԽԱՐՈՇԻ» ՏՂԵՐՔԸ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԿՈՏՐԵԼ»
Արխիվ 12-16ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԻ ՔԵՌԻ. «ՀԱՅԿԱԶԻՆ ԱՅՍՊԵՍ
ԱՍԱԾ «ԽԱՐՈՇԻ» ՏՂԵՐՔԸ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԿՈՏՐԵԼ»
«Հայկազին քնած տեղը տանջամահ են արել, կտտանքների ենթարկել, հետո կախել պտտաձողից, սա ոճրագործություն է, որը հավասար է մի քանի տարի առաջ Սաֆարովի կողմից կատարած վայրագությանը»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի քեռին` Արա Միքայելյանը, ում հայտնաբերել են հունվարի 28-ին ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողի վրա կախված վիճակում:
- Սա ոչ մի բանով չի տարբերվում Սաֆարովի ոճրագործությունից, ուղղակի այստեղ տարբերությունն այն է, որ հայը հայի հանդեպ է արել: Հայկազին այսպես ասած «խարոշի» տղերքը ուզում էին կոտրել, բայց, քանի որ տեսել են, որ նա իրենց ենթարկվողը չի` որոշել են տանջանքների ենթարկելով սպանել ու հետո սարքել էնպես, թե իբր ինքնասպան է եղել: Ինքը շատ գոհ էր ծառայությունից, երբեք չէր դժգոհում:
Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին սպայական անձնակազմը սպանված կուրսանտի դին կտանի Նիզամի գյուղ, իսկ երեկոյան ժամը 18:00-ին կլինի երիտասարդ կուրսանտի հոգեհանգստի արարողությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

