ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Արխիվ 12-16ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, կլինի Երևանում: Նշվում է, որ նա այս մասին հայտարարել է հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ
Ըստ աղբյուրի` Ֆրանսիայի նախագահը Թուրքիային կոչ է արել նոր քայլեր ձեռնարկել մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ «ճշմարտության» ուղղությամբ՝ ասելով, որ. «Ժամանակն է կոտրել տաբուները: Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես համոզված եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում կտեսնենք ճանաչման ուղղությամբ նոր քայլեր»:

