30 հունվար - 5 փետրվար
Արխիվ 12-1630 հունվար - 5 փետրվար
ԽՈՅ- Շաբաթվա սկիզբը կյանքում որեւէ բան փոխելու եւ ընդհանրապես որեւէ օգտակար գործ կատարելու համար հարմար ժամանակ չէ: Լուրջ գործերը հետաձգեք շաբաթվա երկրորդ կես, որը կարող է լինել շատ եկամտաբեր, ընդ որում, եկամուտ ստանալու համար դուք մեծ ջանքեր չեք գործադրի:
ՑՈՒԼ- Շաբաթվա սկզբին խորհուրդ չի տրվում որեւէ նոր գործ ձեռնարկել: Եթե փորձեք ռիսկի դիմել, կկորցնեք թե ձեր ունեցածը, թե ընկերներին: Լավ չի դասավորվի նաեւ շաբաթվա երկրորդ կեսը, բայց այն կանցնի շատ ավելի հանգիստ: Եվ եթե ցանկանում եք կյանքում ինչ-որ փոփոխություններ իրականացնել, ոչնչի չեք հասնի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Անհարթությունները կարող են սկսվել հենց երկուշաբթի առավոտյան: Բարձր պաշտոնի ձգտողները պետք է ուշադիր լինեն, որպեսզի հանկարծ ցած չգլորվեն: Հինգշաբթիից սկսած կդառնաք նախաձեռնող, բայց որեւէ քայլ ձեռնարկելուց առաջ իմացեք ձեր երկրորդ կեսի կարծիքը: Մոտ եղեք ընկերներին:
ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկզբին գործելու ցանկություն կունենաք, բայց պետք է ընտրություն կատարեքª գործել ինքնուրո՞ւյն, թե՞ ընկերների օգնությամբ: Չեն բացառվում գործընկերների հետ բախումները: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի հատկապես կարիերայի առումով:
ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա հիմնական կարգախոսը պետք է լինի զգուշությունը: Զգույշ եղեք ղեկի մոտ, էլեկտրասարքավորումներ օգտագործելիս, ուշադիր եղեք առողջության նկատմամբ: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք մեկնել հանգստի ձեր երկրի սահմաններից դուրս: Այդ օրերը հարուստ կլինեն ռոմանտիկ ծանոթություններով: Արտերկրի հետ կապված գործարքներում կարող եք հաջողություն ակնկալել:
ԿՈՒՅՍ- Ձեր հակառակորդը կարող է առանց պատերազմ հայտարարելու հարձակվել: Ձեզ կարող են ներքաշել երկար եւ անօգուտ բանակցությունների մեջ: Կարող են խնդիրներ ծագել ընտանիքում: Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք նոր ծանոթություններից եւ պատահական ինտիմ կապերից, ինչպես նաեւ խոշոր գնումներից:
ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկզբին շրջապատի մարդիկ կցանկանան ձեր ուսերին բարդել իրենց հոգսերը, որի պատճառով կարող են բախումներ առաջանալ: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք նույն կերպ պատասխանել ձեզ ծանրաբեռնողներինª նրանց ուսերին բարդելով ձեր հոգսերը: Համարձակ եղեք, քանի որ շատերը կցանկանան ձեզ օգտակար լինել:
ԿԱՐԻՃ- Եթե շաբաթվա սկզբին կանանց անծանոթ մարդիկ գործ առաջարկեն, իսկ տղամարդիկ սեր բացատրեն, թող դրանք լուրջ չընդունեն: Մոլախաղերի սիրահարներին խորհուրդ է տրվում զգույշ լինել: Շաբաթվա երկրորդ կեսին աչքի կընկնեք բարձր աշխատունակությամբ եւ հոյակապ առողջությամբ: Կանայք կարող են զբաղվել իրենց արտաքինով:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթվա սկզբին հարազատները ամեն կերպ կցանկանան ձեզ դաստիարակել, որից դուք, իհարկե, տհաճություն կզգաք: Կարիերայի համար լավագույն ժամանակ չէ: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի սիրահարների համար. նրանց սպասում են մի քանի ռոմանտիկ օրեր: Չի բացառվում, որ երեխաները ձեզ կուրախացնեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթը հարուստ կլինի բազմաթիվ վեճերով: Հարաբերություններ պարզելը ձեզանից շատ ժամանակ կխլի, կքայքայի ձեր նյարդերը: Խուսափեք ուղեւորություններից եւ գործուղումներից: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի ավելի հանգիստ, բայց գործերում հաջողություն չեք ունենա:
ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին չեք ստանա խոստացված աշխատավարձը, իսկ եթե սկսեք պահանջել, կարող է մեծ բախում առաջանալ: Խուսափեք ֆինանսական արկածախնդրությունից եւ խոշոր գնումներից, պարտք մի տվեք: Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք ծանոթություններին եւ ռոմանտիկ հանդիպումներին: Հաճախակի օգտվեք հասարակական տրանսպորտից:
ՁԿՆԵՐ- Լարված կլինի հատկապես շաբաթվա սկիզբը. ստիպված կլինեք նախաձեռնություն ցուցաբերել, լինել ակտիվ, բայց... Ինչ էլ անեք, ձեր օգտին չի լինի: Ձեր նախաձեռնություններն աջակցություն չեն ստանա գործընկերների կողմից: Շաբաթվա երկրորդ կեսը եկամտաբեր կլինի ստեղծագործողների եւ մոլախաղերի սիրահարների համար:

