ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ. "ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ "ԺԵՇՏԻՆ" ԼԻՆԻ"
Արխիվ 12-16ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ.
"ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ "ԺԵՇՏԻՆ" ԼԻՆԻ"
Օրերս լուրեր տարածվեցին, թե ՀՀ Վաստակավոր արտիստ, դուդուկահար ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ իր վարած Range Rover մակնիշի 09 CC 900 համարանիշի ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկվել, ավելին` Կ. Սեյրանյանը "քթի սալջարդ" ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկությունների` Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, վթարի ենթարկվելով` բախվել հողաթմբին: "Իրավունքը" զանգահարեց Կ. Սեյրանյանին` հետաքրքրվելով նրա առողջությամբ, եւ հարցին ի պատասխան, թե այժմ ինչպե՞ս է իրեն զգում, դուդուկահարն ասաց."ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՆԱՑԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ"
-Ընտիր, ամեն ինչ նորմալ է, ինձ ոչ մի բան չի եղել: Ես հենց վթարի հաջորդ օրվանից եղել եմ իմ սովորական առօրյա գործերով, ձայնագրություններով, առողջական ոչ մի խնդիր չեմ ունեցել: Մի փոքր քիթս էր ցավում, ապահովության համար գնացի հիվանդանոց, հետազոտվեցի պարզվեց` ամեն ինչ նորմալ է ինձ մոտ, ոչ մի վնասվածք չունեմ:
- Իսկ Ձեր մեքենան շա՞տ է վնասվել:
- Մեքենան... ոչինչ, բայց "ինչ լինում է, թող "ժեշտին" լինի" արտահայտությունն այստեղ տեղին է:
"2014-Ը ԲՈՒՌՆ Է ԵՂԵԼ"
-Լավ, Կամո, անցյալ տարին Ձեզ համար, աշխատանքային առումով, կարծես թե բուռն էր...
- Այո, վատ տարի չէր ինձ համար, բուռն ստեղծագործական տարի է եղել ամբողջ 2014-ը: Տարվա ընթացքում անընդհատ ձայնագրությունների մեջ եմ եղել, որոնք հայ հանդիսատեսին հասանելի կլինի այս տարի: Արդեն ավարտում ենք սիմֆոնիկ նվագախմբի հետ մեր համատեղ աշխատանքները` լրիվ նոր ստեղծագործություններ են` հատուկ ինձ համար գրված: Անցյալ տարի նաեւ համերգներ եմ ունեցալ ԱՄՆ-ում, Եվրոպայում, երկու նոր տեսահոլովակ եմ թողարկել` "Իրիկնային" եւ Ա. Բաբաջանյանին նվիրեցի "Սերենադ շեփորի համար" իր ստեղծագործությունը` դուդուկով: Անցյալ տարի դեկտեմբերի վերջին կայացած Ձախ Հարութին նվիրված "50 տարի բեմում" համերգին առաջին անգամ հայ երգչին ինձ հետ նվագակցեցին արտասահմանցի երաժիշտներ` FORBIDDEN SAINTS խումբը, ինչը բավականին լավ ընդունվեց Ամերիկայի հայ հանդիսատեսի կողմից: Մտադիր ենք այդ համերգը այս տարի կրկնել Երեւանում եւ Մոսկվայում:
"ՀԱՄԵՐԳԸ ԿՆՎԻՐՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ"
-Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այդ թեմայով որեւէ գործ կունենա՞ք:
- Այս տարի բավականին լուրջ մտադրություներ ունեմ, ուզում եմ մենահամերգ ունենալ սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նրանց կմիանա նաեւ արտասահմանյան իմ երաժիշտ ընկերները` FORBIDDEN SAINTS խումբը: Այդ համերգն անպայման պիտի նվիրենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: FORBIDDEN SAINTS խմբի հետ պատրաստվում ենք փետրվարին մեծ մենահամերգ ունենալ Շվեյցարիայում: Շատ ծրագրեր ունեմ, որոնք կիրականացվեն տարվա ընթացքում: Մի մենահամերգ էլ կունենամ ամռանը Հայաստանում, երեւի թե հունիս-հուլիս ամիսներին:
"ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՄ, ԵԹԵ ԱՌԱՋԱՐԿԵՆ ԻՆՁ"
-Կամո, դեռ պարզ չէ, թե այս տարի "Եվրատեսիլում" ով կներկայացնի Հայաստանը, եթե որոշվի, որ որեւէ երգչի հետ Դուք պիտի մեկնեք` համատեղ մի գործ ներկայացնելու, կգնա՞ք:
- Իհարկե, ես պատրաստ կլինեմ, եթե առաջարկեն ինձ: Իմ բոլոր արվեստագետ ընկերները գիտեն, որ միշտ պատրաստ եմ աջակցել: Այսքան ժամանակ ոչ մեկի զանգը չեմ մերժել, թեկուզ հայտնի կամ անհայտ ստեղծագործողների կողմից, միշտ պատրաստ եմ բոլորին օգնել իմ գործով: Ուրախ կլինեմ, որ այս տարվա "Եվրատեսիլի" հայաստանյան ներկայացուցչի երգի պատրաստման գործընթացում ցանկանան, որ ես էլ մասնակցեմ, պատրաստ եմ մեծ սիրով իմ լուման էլ ունենալ:
"ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ՔԻ՞Չ ԿԱՆ ԿՈՆՉԻՏԱՆԵՐ..."
-Այսինքն` անկախ ամեն ինչից, Կոնչիտայի ներկայությունը Ձեզ չի՞ կաշկանդի "Եվրատեսիլում":
- Մեր շրջապատում քիչ կա՞ն Կոնչիտաներ... Այնքա՜ն կոնչիտաներ ենք տեսել, եկել ու գնացել են, ի՞նչ կապ ունի, իրենք իրենց համար թող ապրեն, մենք` մեզ համար: Իսկ ընդհանուր հաշվով, նրանց պետք է հալածենք, նրանք ընդհանրապես ապրելու իրավունք չունեն:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

