ԿԲ-Ն ՀԱՄԱՌՈՐԵՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԴՈԼԱՐԱՅԻՆ "ԽԱՂԵՐ ՏՎԱԾ" ԲԱՆԿԵՐԻՆ
Ինչպես տեղեկացրել էինք մեր վերջին համարներից մեկում, Հայաստանի Կենտրոնական բանկը ¥ԿԲ¤ անցած տարեվերջյան դոլարային խաղերի պատճառով պատժամիջոցների էր ենթարկել 16 առեւտրային բանկի եւ 12 փոխանակման կետի. տուգանքի, լիցենզիայի կասեցում եւ նախազգուշացում: Իսկ թե կոնկրետ, որ բանկերն են կարողացել այդքան ճկուն ձեւով փորձել արժույթային օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտել, փորձեցինք պարզել ԿԲ-ի լրատվական ծառայությունից:
Սակայն, մեր հարցմանը ի պատասխան, ասացին, որ այս պահին բանկերի անունները դեռեւս չեն կարող հրապարակելª ընդգծելով, որ դա կարող ենք համարել պաշտոնական պատասխան: Մինչդեռ նման պատասխանն առնվազն տարօրինակ էր նրանով, որ երբ անցած տարեվերջին ԿԲ-ն նոր էր հայտարարել այդ բանկերի նկատմամբ վարույթ սկսելու մասին, նորից հարցրել էինք, թե կոնկրետ որ բանկերի մասին է խոսքը: Եվ այն պահին ԿԲ-ի պատասխանը հետեւյալն էր. "Վերահսկողության ընթացքում ԿԲ-ին հայտնի դարձած տեղեկությունները (այդ թվումª այն սուբյեկտների անվանումները, որոնց նկատմամբ հարուցվել են պատասխանատվության միջոցների կիրառման վարույթներ) ունեն գաղտնիության որոշակի ռեժիմ, որը սահմանափակում է վերջիններիս ազատ շրջանառությունը (տրամադրումը, հրապարակումը): Ավելին, ըստ օրենքիª ԿԲ-ն պարտավոր է հրապարակել բացառապես պատասխանատվության միջոցների կիրառման վարույթների վերաբերյալ որոշումները: Ելնելով վերոգրյալից, նպատակ հետապնդելով նվազեցնել ֆինանսական կազմակերպությունների գործարար համբավի վրա անհարկի բացասական ազդեցության ռիսկերըª ԿԲ-ն ձեռնպահ է մնում ընթացիկ (չավարտված) վարույթների վերաբերյալ որեւէ հրապարակումից": Այսինքնª վարույթը կավարտենք, նոր միայն կասենք: Ավելինª ԿԲ-ն նույնիսկ "պարտավոր է հրապարակել բացառապես պատասխանատվության միջոցների կիրառման վարույթների վերաբերյալ որոշումները": Վարույթն ավարտվել է, պատասխանատվության ենթարկել են, սակայն դարձրել են յոթ փակի տակ պահվող գաղտնիք: Իհարկեª կպարզենք, թե կոնկրետ որ բանկերն են պատժվել եւ ինչ հիմքերով, այսինքնª թե ինչ խաղերի մեջ են եղել այդ բանկերն անցած դոլարային գերճգնաժամի պահին եւ իրենց գործողություններով ինչքանով են ազդել ճգնաժամի խորացման վրա: Իսկ այս պահին նկատենք միայն, որ բանկերի զանցանքները թաքուն պահելու այս մղումը էլ ավելի է սրում այն հայտնի տեսակետը, որ ԿԲ-ն էլ իր հերթին դեկտեմբերյան ճգնաժամի օրերին, մեղմ ասած, իրեն պատշաճ բարձրության վրա չպահեց: