"ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԷ"

Արխիվ 12-16

"ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԷ"


Ինչպես հայտնի է, Դոնեցկի, Լուգանսկի ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում լարված իրավիճակ է: Իրավիճակը թեժ է հատկապես Դոնբասում, որի ղեկավարը հայտարարել է` Կիեւի հետ այլեւս չեն բանակցելու: Կրքերը չեն հանդարտվում նաեւ Ուկրաինայում: Կիեւում երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականը:
Ուկրաինական խնդրի շուրջ "Իրավունքը" զրուցեց Ուկրաինայի հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պրն Մարտիրոսյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Ուկրաինայում, լարված իրավիճակը շարունակվո՞ւմ է:
- Այո: Իրավիճակը Ուկրաինայում լարված է: Քաղաքացիական պատերազմ է, հանգիստ վիճակի մասին խոսք լինել չի կարող:


- Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշումն ինչպիսի՞ն է Դոնբասի, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների խնդրի նկատմամբ:
- Դոնբասին Կիեւի իշխանությունները վերաբերվում են ոչ բարյացակամ: Դոնեցկի, Լուգանսկի հանրապետություններին համարում են ահաբեկչական կառույցներ: Դոնբասում շարունակվում են, զինված ուժերի, այսպես կոչված, "հակաահաբեկչական" գործողությունները` ազգային գվարդիայի մասնակցությամբ: Ամեն օր խաղաղ բնակիչներ են զոհվում, կրակոցներ են հնչում:
- Փաստորեն, ո՛չ Կիեւը, ո՛չ Դոնբասը չե՞ն ցանկանում արդեն վարել խաղաղ բանակցություններ:
- Իրականում ասվում է մի այլ բան, արվում է մի այլ բան: Կիեւը չի ցանկանում ոչ մի զիջման գնալ:
- Կիեւն ու Ռուսաստանը իրար են մեղադրում` Դոնբասում, Լուգանսկում ստեղծված իրավիճակի համար: Իրականում ո՞վ է մեղավոր, ո՞վ է կազմակերպում այս արյունոտ գործողությունները:
- Ռուսաստանը ոչ մի կապ չունի կոնֆիլկտի հետ: Բացի նրանից, որ նա հումանիտար օգնություն է ցույց տալիս Դոնբասի բնակիչներին, այլ կապ չունի խնդրի հետ: ՌԴ-ն փորձում է ամեն կերպ հաշտեցնել կողմերին, բանակցային դաշտ բերել: Այս կոնֆլիկտի հետեւում կանգնած է Մայդան կազմակերպած ԱՄՆ-ը, որը Ուկրաինայում իշխանության է բերել նացիստներին, նեոնացիստներին: Կիեւը ղեկավարում են ԱՄՆ-ի նախագահն ու վարչապետը, որոնք իջեցնում են հրահանգները` Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի միջոցով:
- Կարծիք կա, որ Ուկրաինայում երկրորդ Մայդան կլինի: Կա՞ն նման նախադրյալներ:
- Երկրորդ Մայդան հարյուր տոկոսով չի լինի, քանի որ դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորողներ: Երկրում տնտեսական վիճակն էլ այնպիսին չէ, որ այն կազմակերպվի: Մայդան չի լինի, բայց կլինի զինված պետական հեղաշրջում:
- Իսկ ե՞րբ եք ակնկալում այդ հեղաշրջումը:
- Հստակ ժամկետ չեմ կարող ասել: Բայց դա սարերի ետեւում չէ:
- Մի փոքր խոսենք հայ-ուկրաինական հարաբերությունների մասին: Հայաստանը դարձել է ԵՏՄ-ի անդամ: Հայ-ուկրաինական հարաբերություններն ինչպե՞ս եք պատկերացնում:
- Այս պահի դրությամբ չեմ կարծում, թե ինչ-որ հարաբերություններ կզարգանան, քանի որ Հայաստանը ՌԴ-ի գործընկերն ու դաշնակիցն է ոչ միայն ԵՏՄ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի կազմում: Հայերն ու ուկրաինացիները բարեկամ ժողովուրդներ են, բայց հայ-ուկրաինական հարաբերությունները կզարգանան այն ժամանակ, երբ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները կհեռանան:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում