ԱՄՆ-Ը ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՆԵ՞Ր Է ԲԱՑՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ը ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՆԵ՞Ր Է ԲԱՑՈՒՄ


Այն, որ առանց այն էլ գերլարված ռուս-ամերիկյան հարաբերություններն այս օրերին մտել են շիկացման նոր փուլ, սպասելի էր: Դրա հետ մեկտեղª քիչ չեն նաեւ կանխատեսումները, թե աշխարհի գործնականում ամեն մի անկյան վրա իր էական ազդեցությունն ունեցող գնալով վերածվում է իսկական գոյամարտի, քանի որ պարտվողը կարող է կանգնել առնվազն ներկայիս տեսքով իր լինել-չլինելու հեռանկարի առաջ:

ԵՎՐՈՊԱՆª ՀԻՆ ՀԵՂԵՂԻ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ


Իհարկեª այն մասին, թե մինչեւ ուր կհասնի ռուս-ամերիկյան այս չհայտարարված պատերազմը, դժվար է հստակ կանխատեսում անել: Առավել եւս, որ գրեթե ողջ աշխարհն է դրանում ներառված ու առճակատումն էլ դարձել է շատ ավելի բազմաճյուղª դուրս գալով Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների շրջանակներից: Կան հնարավոր զարգացումների տարբեր եւ հավասարազոր հավանականություն ունեցող սցենարներ: Բայց այն, որ ներկայումս հակամարտության հիմնական թատերաբեմի է վերածվել Եվրոպան, ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլ նաեւª ռազմական առումով, հաստատ է: Հաստատ է նաեւ, որ աստիճանաբար ռազմական ուղղվածությունն սկսում է գերիշխող դառնալ քաղաքականի համեմատությամբ, եւ որ այդ միտումները կշարունակվեն: Դա է վկայում, օրինակ, օրերս պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի ուղղությամբ ոչ անհայտ օգնական Վիկտորիա Նուլանդի` ՆԱՏՕ-ին հասցեագրված կոչը. "Մենք պետք է, որքան կարող ենք, արագ ստեղծենք հրամանատարական կետեր այն վեց երկրներում, որոնք գտնվում են ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ գծում": Այն, որ խոսքն արեւելաեվրոպական երկրների մասին է, դժվար չէ հասկանալ: Սակայն այստեղ էականն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Արեւելյան Եվրոպան համարում է ռազմաճակատ, ինչը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո աննախադեպ է. անգամ "սառը" պատերազմի տարիներին նման տերմինաբանություն չկար: Եվ իհարկեª խնդիրը միայն տերմինաբանությունը չէ: Այն, որ անցած տարեսկզբից ի վեր Վաշինգտոնը Եվրոպա-Ռուսաստան սահմանը հետեւողականորեն վերածում էր քաղաքական եւ տնտեսական ռազմաճակատի, նոր բան չէ:
Նոր բան չէ նաեւ, որ Եվրոպան, մեղմ ասած, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այդª ռազմաճակատային տարածաշրջանի դերում եւ վերջին ամիսներին մեկ անգամ չէ, որ ակնարկել է ռուսների հետ հարաբերությունների նորմալացման ցանկության մասին: Եվ այն, որ Վաշինգտոնին բավականին դժվարությամբ հաջողվեց իրենից քիչ բան ներկայացնող ԵԽԽՎ-ում լուծել Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը, հուշում է, որ, այսպես ասենք, ավանդական Եվրոպան զգում է ռազմաճակատային տարածաշրջան լինելուց սպասվող վտանգը: Ասենքª այդ մասին է վկայում նաեւ այն, որ ԵԽԽՎ-ն ոչ մի կերպ չհամաձայնեց Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ, թեեւ դժվար չէ նկատել, որ առանց Վաշինգտոնի "դաբրոյի"` Ուկրաինան նման առաջարկություն հազիվ թե դներ շրջանառության մեջ: Եվ, վերջապես, ԱՄՆ-ն այս օրերին իր ողջ քաղաքական զինանոցը ներդրել է` Եվրոպային նոր հակառուսական պատժամիջոցներ ընդունել տալու ուղղությամբ, բայց գործը գրեթե տեղից չի շարժվում: Դա նույնպես հուշում է, որ Եվրոպան, մեղմ ասած, լավ հոտ չի առնում իրավիճակի հետագա թեժացումից: Թեկուզեւ այն նկատառումով, որ այս մեծ խաղն արդեն չափազանց շատ է հիշեցնում անցած դարի 30-ականների վերջերի իրավիճակը, որի հետեւանքում հենց Եվրոպան էր հիմնական տուժողներից մեկը եւ ԱՄՆ-ըª թիվ մեկ շահողը: Եվ նույն հեղեղի մեջ երկրորդ, ավելի ճիշտª երրորդ անգամ մտնելու հետեւանքներն արդեն կարող են եւ անուղղելի լինել: Չէ՞ որ նույնիսկ ոչ պաշտոնապես Բեռլինին ներկայացնող Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն է համոզված պնդում, որ առավելագույնը մի 30 տարի անց ԵՄ ոչ մի երկիր չի ընդգրկվի G7-ի կազմում, այսինքնª Եվրոպայի ներկայիս լիդերները պարզապես կկորցնեն առաջատար պետության իրենց բոլոր դիրքերը: Պատճառն էլ շատ պարզ է. "Եթե 1900 թվականին Եվրոպայում ապրում էր համաշխարհային բնակչության 20%-ը, ապա 2100-ին այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 4%",- նշել է Յունկերը ¥ներկայումս այդ ցուցանիշը մոտ 7 տոկոս է¤: Եվ դաª իրադարձությունների ստանդարտ զարգացման դեպքում, իսկ եթե Եվրոպան վերածվի Վաշինգտոնի ասած ռազմաճակատին, ապա ոչ թե 30, այլ 3 տարին էլ բավական կլինի, որ Եվրոպան համաշխարհային "Ա" լիգայից տեղափոխվի առնվազն "Բ":

ԱՐԴԵՆ ՆԱԵՎ ԳՈՐԲԱՉՈՎՆ Է
ԽՈՍՈՒՄ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Մի խոսքով այն, որ Եվրոպան երկու մեծ քարի արանքում է հայտնվել, կարելի է փաստ համարել: Տեսանելի է նաեւ, որ Եվրոպան փորձում է քաղաքական մանեւրներով հեռանալ այդ "մահացու գոտուց", բայց նաեւ, որ քաղաքականի հետ մեկտեղ Հին աշխարհամասը նաեւ ռազմական ռազմաճակատի վերածելու Վաշինգտոնի այդ քայլերը բոլոր այդ մանեւրները արգելափակելու իմաստ ունեն: Առավել եւս, որ տիկին Նուլանդին չհապաղեց ձայնակցել Պենտագոնի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորկըª արդեն ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւª Չինաստանին, Հս. Կորեային եւ Իրանին համարելով "պոտանցիալ հակառակորդներ", եւ, իհարկե, այդ "հակառակորդների" դեմ պայքարին պետք է մասնակից դարձնել նաեւ Եվրոպային: Մինչեւ իսկ այս ամենի թիվ մեկ մեղավորª ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն է այս օրերին այն մտքին, թե. "Ամերիկան այսօր ջունգլիներում մոլորվել է եւ մեզ էլ ձգում է իր ետեւից... Ցավոքª ես չեմ կարող համոզված ասել, որ ներկայիս "սառը" պատերազմը չի դառնա թեժ: Վախենամ, որ ԱՄՆ-ը կարող է նման ռիսկի գնալ": Եվ նման գնահատականներին կարելի է ավելացնել մինչեւ իսկ ԱՄՆ-ից փախած Էդուարդ Սնոուդենի օրերս արված այն հերթական բացահայտումը, ըստ որիª Վաշինգտոնը մինչեւ իսկ ինտերնետն է վերածել պատերազմական գործիքի. ունեն կիբերմասնագետների մոտ 40 հազարանոց բանակ, որոնց խնդիրն է լինելու համացանցի միջոցով հարվածներ հասցնել հակառակորդի ենթակառուցվածքներին, արդյունաբերական համալիրին եւ այլնª դրանով իսկ դարձնելով անմարտունակ:
Մի խոսքովª շատ բան է հուշում, որ տիկին Նուլանդի ռազմաճակատ հասկացությունն ամենեւին էլ պատահական տերմին չէ, եւ առանցքային է դառնում, թե իրեն սպառնացող հետեւանքներով հանդերձª այս մեծ խաղում որ վերջնական դիրքերում կհայտնվի Եվրոպան, եւ ըստ այդմ էլ, թե որ ուղղությամբ կգնա այդ խաղը: Ու, թերեւս, այդ հարցի պատասխանը հենց այս օրերին որոշվում է նույն բզկտված Ուկրաինայումª դոնբասյան ռազմաճակատում:
Դոնբասում էլ, թերեւս, պատերազմի հետագա ընթացքի թեման այս օրերին կենտրոնացել է այսպես կոչված Դեբալցեւոյի պարկի կամª Դեբալցեւոյի լեզվակի հատվածում: Խոսքը Դոնեցկի եւ Լուգանսկի չճանաչված հանրապետությունների հատման գծում գտնվող Դեբալցեւո բնակավայրի հատվածի մասին է, որն անցած տարվա զինադադարից հետո մնաց ուկրաինական բանակի վերահսկողության գոտում: Այս ամիսների ընթացքում Կիեւն այդ հատվածում կենտրոնացնում էր իր չափանիշներով հսկայական ուժեր ու տեխնիկաª նպատակ ունենալով հետագայում այդ հարվածային խմբավորումն օգտագործել մինչեւ Ռուսաստանի հետ սահման Դոնեցկն ու Լուգանսկն իրարից բաժանելու համար, որից հետո պատերազմն արդեն գործնականում կավարտեր իր օգտին: Սակայն տեղի ունեցավ հակառակը. պատերազմի վերսկսումից հետո Կիեւի այդ խմբավորումը ոչ միայն որեւէ առաջընթաց չունեցավ, այլեւ Դոնբասի զորքերն են սպառնում փակել այդ "պարկի բերանը", որից հետո ուկրաինական բանակի հսկայական, տարբեր գնահատականներովª մինչեւ 10 հազար մարդ եւ 500 միավոր զրահատեխնիկա, հրթիռահրետանային կայանքներ ունեցող այդ խմբավորումը կհայտնվի շրջափակման մեջª ոչնչացման եզրին: Նախօրեին "պարկի բերանը" գրեթե փակվում էր, սակայն երեկ Կիեւն այդ ուղղությամբ կենտրոնացրեց եղած ու չեղած բոլոր ռեզերվները եւ կարողացան մասամբ թուլացնել փակվող օղակը, բայց նաեւ "պարկի" հարավային հատվածում Դոնբասի բանակը որոշակի հաջողություններ ունեցավ, իսկ օրվա երկրորդ կեսին հայտարարեց Դեբալցեւո բնակավայր մտնելու մասին:
Մի խոսքովª կփակվի՞ այս օղակը եւ ի՞նչ ճակատագիր կունենա այդ հատվածում գտնվող ուկրաինական բանակը: Եթե ամեն ինչ ավարտվի Դոնբասի օգտին, որն ամենահավանական տարբերակն է, եւ դրան գումարելով այս վերջին օրերին ուկրաինական բանակի մեծ կորուստները, ապա Կիեւը, ըստ էության, կզրկվի իր զինված ուժերից, որից հետո պատերազմի ելքն արդեն քիչ կասկածների տեղիք կտաª դրանից բխող բոլոր աշխարհաքաղաքական հետեւանքներով հանդերձ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում