ԳՈՄԻԿՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՆ ԸՆԴԴԵՄ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ` ՀԱՍԱՎ ԵԽԽՎ

Արխիվ 12-16

ԳՈՄԻԿՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՆ ԸՆԴԴԵՄ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ` ՀԱՍԱՎ ԵԽԽՎ

Չորեքշաբթի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, բացի ռուսական պատվիրակության հետ կապված սկանդալից, տեղի ունեցավ մեկ այլ խայտառակ դրսեւորում: ԵԽԽՎ 21 պատգամավորներ, ովքեր ներկայացնում են Շվեդիան, Հոլանդիան, Բելգիան, Սան-Մարինոն, Մալթան եւ այլ եվրոպական երկրներ, ստորագրել եւ տարածել են մի բանաձեւ (N584), որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին` տոտալիտար ճնշումներ գործադրել ազատ մամուլի եւ քաղաքական գործչի նկատմամբ:
Մասնավորապես, ԵԽԽՎ վերոհիշյալ պատգամավորները կոչ են անում հետապնդումներ սկսել "Իրավունք" թերթի եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ: Ըստ էության, իրենց ժողովրդավար անվանող եվրադեպուտատները, որպես թիրախ են ընտրել ազատ մամուլը, խոսքի եւ կարծիքի ազատությունը: Որպես արդարացում` իրենց հակաժողովրդավարական կոչերի` նրանք նշում են, որ "Իրավունք" թերթը պաշտպանել է Արշակյան քույրերին, ովքեր ենթարկվել էին հոմոսեքսուալիստների լոբբիստների վայրագ եւ անմարդկային հետապնդումներին, քանի որ համարձակվել էին բացասական կարծիք հայտնել Կոնչիտայի վերաբերյալ:
Առավել զարմանալի է եվրոպական դեպուտատների նման տոտալիտար վերաբերմունքը` դեպի ազատ խոսք եւ ազատ մամուլ այն ժամանակ, երբ հաշված օրեր են անցել ֆրանսիական "Շառլի" հանդեսի խմբագրակազմի գնդակահարությունից հետո, որն իրականացրին ազգությամբ արաբ եղբայրները: Հիշեցնենք, որ ֆրանսիացի լրագրողները դարձան հետապնդումների ու հաշվեհարդարի զոհ միայն այն բանի համար, որ համարձակվել էին արտահայտել սեփական կարծիքը: Ըստ էության, 21 եվրադեպուտատներ գնում են նույն ճանապարհով, ինչ այն ահաբեկիչները, ովքեր գնդակահարեցին ազատ խոսքը Ֆրանսիայում: Զարմանալի է նաեւ, որ 21 ստորագրողների մեջ կա Ֆրանսիայից մի պատգամավոր, ով պետք է իր մաշկի վրա զգացած լիներ, թե ինչ է նշանակում ազատ խոսքի հետապնդում:
Ակնհայտ է, որ վերոհիշյալ խայտառակ հայտարարության հեղինակները կատարում են հոմոսեքսուալիզմի համաշխարհային լոբբիստական ճակատի հանձնարարականը, որով փորձ են կատարում անթաքույց ճնշում գործադրել ոչ միայն "Իրավունք" թերթի եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հանդեպ, այլեւ Հայաստանի իշխանությունների ու մասնավորապես դատարանների հանդեպ:
Իր հակահայկական բազմաթիվ դրսեւորումներով հայտնի ԵԽԽՎ-ն, կարծես թե, մեզ ոչնչով չէր կարող զարմացնել, սակայն ստալինյան տոտալիտար ոճով ներծծված այս հայտարարությունը, որը կոչ է անում հետապնդել ազատ մամուլը եւ քաղաքական գործչին, իսկապես տարօրինակ եւ զարմանալի է, որով ցույց է տալիս այն ստորագրած անձանց իրական դեմքերն ու հեռավոր նպատակները: Ի դեպ` հեռավոր նպատակների մասին: Բնավ պատահական չէ, որ Հայկ Բաբուխանյանի եւ "Իրավունք" թերթի դեմ հետապնդումները համընկան ԵԽԽՎ-ից Ռուսաստանի պատվիրակության հեռացման սկանդալի հետ: Չէ՞ որ ՍԻՄ կուսակցությունը եւ "Իրավունք" թերթը հետեւողականորեն արտահայտվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ամենասերտ համագործակցության վերաբերյալ: Եվ գուցե հեռահար նպատակները հենց այդ հանգամանքով են թելադրված: Իսկ "գոմիկների բազարը" ընդամենը լավ առիթ է եւ շղարշ` հեռահար նպատակներն իրականացնելու համար:
Բարեբախտաբար, նույն  ԵԽԽՎ-ում այս նախաձեռնությանը ըստ էության չի արձագանքել ճնշող մեծամասնությունը, եւ ընդամենը 21 հոգի է ստորագրել այդ փաստաթղթի տակ, ինչը  չի կազմում անգամ ԵԽԽՎ պատգամավորների 10 տոկոսը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.
- Ի դեպ, նույնաբովանդակ մոտեցում է դրսեւորում եւ "Human Rights Watch" միջազգային կազմակերպությունը, որն իր տարեկան զեկույցում գրեթե մի ամբողջ բաժին հատկացրել է "Իրավունք" թերթի դեմ տոտալիտար բնույթի մեղադրանքներին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում