ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ՞ "ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ" ՇԱՀԵՐԸ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ՞
"ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ" ՇԱՀԵՐԸ


Հունվարի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժեց Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանի ու Ավետարանչական ընկերակցության մի քանի նախկին աշխատակիցների հայցը` իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Հիշեցնենք` Արմեն Միքայելյանն ու մի քանի աշխատակիցներ դատի էին տվել Ավետարանչական ընկերակցությանը` իրենց անհիմն աշխատանքից ազատելու համար: Դատարանում Ավետարանչական ընկերակցության շահերը պաշտպանում էր արդարադատության նախկին փոխնախարար ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԸ:
"Իրավունքը" նախկին փոխնախարարից հետաքրքրվեց` ինչո՞ւ նա որոշեց դատարանում պաշտպանել Ավետարանչական ընկերակցությանը, եթե այդ կառույցը, ինչպես հայտարարել է Արմեն Միքայելյանը, Հայաստանում գործում է աղանդակերպ: Ի պատասխան` Օրբելյանն ասաց, որ այս գործը վերաբերում էր աշխատանքային հարաբերություններին` անկախ նրանից, թե նախկին հովիվն ինչ է հայտարարում. "Եկեղեցու հետ կախված վեճի մասով ասեմ, որ եկեղեցուն չեմ պաշտպանել, բացի այդ` եկեղեցին ներկայացրել է իր դիրքորոշումն ու դրա հետ կապված հարցերը չեն ներկայացվել դատարանում: Ես իրավունք չունեմ գնահատելու` վստահորդն ինձ դուր է գալիս, թե` ոչ: Ես ներկայացրել եմ ընկերակցության շահերը` աշխատանքային վեճի շրջանակներում":
Փաստաբանին հիշեցրինք` հովիվն ու գործին քաջատեղյակները հայտարարել են, որ այս խնդիրն առաջացել է կրոնական հողի վրա` մասնավորապես Հայ ավետարանական եկեղեցին "Շողիկ" ճամբարում սեռադաստիարակության դասեր է տվել անչափահասներին: "Չեմ ցանկանում դա մեկնաբանել, որովհետեւ անցնում ենք որոշակի փաստերի քննությանը, որոնք այս գործի շրջանակից դուրս են",- ասաց պրն Օրբելյանը:
Որոշ փաստաբաններ հրաժարվում են այն կառույցների շահերը պաշտպանել, որոնք ծավալում են Հայաստանում աղանդակերպ կամ աղանդավորական գործունեություն: Ինչո՞ւ Արամ Օրբելյանն այդ փաստաբանների շարքին չի դասվում: Փաստաբանը հարցին նախ խուճուճ իրավական ձեւակերպումներով պատասխանեց, ապա ասաց. "Չեմ ուզում գնահատել` քայքայիչ է այդ կառույցի գործունեությունը, թե քայքայիչ չէ, որովհետեւ դա դուրս է գործի շրջանակներից: Փաստաբանի գործն է տրամադրել իրավաբանական աջակցություն: Եթե իրավաբանական աջակցություն չտրամադրվի` հիմք ընդունելով ինչ-ինչ կարծիքներ, երկիրը երբեք իրավական պետություն չի դառնա":
Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, Արամ Օրբելյանը չցանկացավ այդ հարցին պատասխանել:
Եթե Ավետարանչական ընկերակցության փոխարեն, օրինակ, լիներ "Եհովայի վկաներ" աղանդավորական կազմակերպությունը, արդարադատության նախկին փոխնախարարը դարձյալ կպաշտպանե՞ր այդ կառույցի շահերը: "Եթե խնդիրը կլինի աշխատանքային վեճ, իրավական հարց, լավ փաստաբանի համար հաճախորդի ով լինելը կարեւոր չէ: Չեմ կարող պնդել` կպաշտպանե՞մ, թե՞ ոչ: Եթե կա իրավական վեճ, կողմերն իրավունք ունեն ունենալ պաշտպան: Եթե կլինի ազգային, գենդերային, կրոնական հատկանիշներով խնդիր, եւ պետությունը հրաժարվի փաստաբան տրամադրել, մենք իրավական պետություն չենք դառնա",- պատասխանեց պրն Օրբելյանը: Դե ինչ, ակամա հիշում ես "Սատանայի փաստաբանը" հռչակավոր ֆիլմը...
Անդրադառնալով Արմեն Միքայելյանի այն հայտարարությանը, թե առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս` հաշվի է առել այն, որ Ավետարանչական ընկերության շահերը պաշտպանում է արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, մեր զրուցակիցը չմեկնաբանեց` դա համարելով անիմաստ. "Մեկնաբանելու հարց չկա":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում