Ստրասբուրգում` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, հայաստանյան պատվիրակությունը զարմանալիորեն ներկայացել է երեք բացակայով: Արի ու տես, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մանդատով իրենց լիազորված պարտավորությունից խուսանավելով` չեն մեկնել Ստրասբուրգ:
Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Լ. Զուրաբյանն ու Ն. Զոհրաբյանը պատճառաբանել են, թե վատառողջ են, իսկ Վ. Հովհաննիսյանից անձամբ փորձեցինք պարզել պատճառը, սակայն, միգուցե հարմար կամ օրիգինալ պատճառաբանություն չունենալու համար, վերջինս այդպես էլ չպատասխանեց զանգերին: Իսկ քաղաքական կուլիսներում շրջանառվում է, որ իրականում ԲՀԿ-ական պատգամավորների եւ ՀԱԿ խմբակցության ղեկավարի "փորացավը" ոչ թե մրսածությունն է, այլ նրանք պարզապես չեն մեկնել Ստրասբուրգ, որպեսզի Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու ԵԽԽՎ-ի քվեարկությանը չմասնակցեն, որպեսզի վատամարդ չլինեն ո՛չ Ռուսաստանի առաջ, ո՛չ էլ "հարազատ" Եվրոպայի: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ