«ԵՌՅԱԿԸ» ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԽԱՂԵ՞ր Է ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

«ԵՌՅԱԿԸ» ԺՈՂՈՎՐԴԻ  ՀԵՏ ԽԱՂԵ՞ր Է ՏԱԼԻՍ

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «եռյակի» առաջնորդների հանդիպում, հավանաբար, կլինի ԲՀԿ-ի խորհրդաժողովից հետո:

Մեր հարցին` արդյոք «Եռյակը» միասնական օրակարգ ունի, պրն  Հակոբյանը դրական պատասխանեց, ապա հստակեցրեց.  «Խորհրդարանական ձեւաչափով մենք միասնական  օրակարգ ունենք»:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ, ով այսօր ևս  մասնակցում էր «Եռյակի» նիստին,  ի պատասխան «Իրավունքի» հարցին` արդյոք «Եռյակը»  դուրս կգա «Ժառանգությունից»` հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի`«Այլեւս ժողովրդի հետ խաղ տալ պետք չէ» արտահայտությունը, Արմեն Մարտիրոսյանը բացասական պատասխանեց. ««Եռյակից» դուրս գալու խնդիր չկա»:

Պրն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք`«Եռյակը», ի վերջո, միասնական օրակարգ ունի՞: «Միասնական օրակարգն իշխանափոխությունն է: «Մնացածը քննարկելի է: Կարծում եմ` ապագայում հնարավորություն կունենանք  միասնական որոշումներով առաջ գնալու»,- պատասխանեց  կուսակցության փոխնախագահը:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը  հայտարարել է, որ ժողովրդի հետ խաղ տալ այլեւս չի կարելի, կարելի՞ է ենթադրել, որ նախկինում «Եռյակը» խաղե՞ր էր տալիս,   «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ  ամեն ոք կարող է  հասկանալ, այնպես ինչպես ուզում է. «Բայց որպեսզի ձեր հասկացածը լինի այն, ինչ պրն Հովհաննիսյանն է ասել, հարցն ուղղեք նրան»:

Պրն Մարտիրոսյանին խնդրեցինք իր անձնական կարծիքը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ արտահայտության վերաբերյալ: «Ինքն ասում է` իշխանությունների վարած քաղաքկաանությունը կամ մեկն ասում է,  ես ընդդիմադիր եմ, մյուսը ավելի շատ ընդդիմադիր եմ, կամ իրար քարկոծում են: Դրանք բոլորը խաղերի մեջ են եմ մտնում: Բայց կարող է ես էլ եմ սխալ: Դրա համար հարցն ուղղեք Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը, ապա հավելեց, որ չի կարծում, թե «ժողովրդի հետ խաղ տալ այլեւս չի կարելի» արտահայտությունը նշանակում է, թե «Եռյակում» խնդիրներ կան:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում