ԻՆՉՈ՞Ւ Է ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ ՀԻՍԹԵՐԻԱՅԻ ԳԻՐԿՆ ԸՆԿԵԼ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ Է ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ ՀԻՍԹԵՐԻԱՅԻ ԳԻՐԿՆ ԸՆԿԵԼ
Օրերս Հայաստանի «Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը զրուցելով www.aravot.am-ի հետ, բավականին ցավոտ է տարել ՍԻՄ կուսակցության նախագահության Գյումրիի դեպքի հետ կապված որոշման մասին մամլո հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «ՍԻՄ կուսակցությունը, քննարկելով Գյումրիի սպանդը, եկել է այն եզրակացության, որ Գյումրիում բախումները կազմակերպել են սադրիչ, արեւմտյան շահերի սպասարկող շրջանակները»: Ըստ ՍԻՄ-ի, հենց նրանք են փորձել կազմակերպել անկարգություններ, հարձակումներ ռուսական ռազմաբազայի մոտ: ՍԻՄ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանում «մայդանային» տեխնոլոգիան են փորձում կիրառել՝ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ԶԼՄ-ների , ՀԿ-ների, համացանցում գործող վարձու խմբերի միջոցով: Ուստի ԶԼՄ-ների մասին օրենքում պետք է փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես գալ, քննարկումներ կազմակերպել, ԱԺ-ում բարձրացնել Հայաստանում ՀԿ-ների աշխատանքների ու ֆինանսական աղբյուրների թափանցիկության վերաբերյալ հարցը եւ առաջարկել պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ներում ու համացանցում ազգամիջյան թշնամանք սերմանողներին:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք դա չի վնասի քաղաքացիական հասարակության կայացմանը ՀՀ-ում՝ Իշխանյանը պատասխանեց. «Դա իրեն կվնասի, կարծում եմ: Շատ կարեւոր կլինի, եթե նա այդքան ազնիվ է, կարողանա պարզի բոլոր գործընկերների եկամտի աղբյուրները, կոռուպցիայի բոլոր աղբյուրները: Եթե համարձակություն ունի, առաջին հերթին թող դա պարզի»:
Տեսնես ինչից կամ ումից է այսքան վախեցած, կամ ինչու չէ` նաեւ շփոթված Ավետիք Իշխանանը: Տարիներ շարունակ լավ զգալով փեսայի, իսկ ավելի կոնկրետ նախկին վարչապետ ու ներկայիս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հովանու ներքո, Ավոն փորձում է Արեւմուտքից ստացած գրանտները շարունակել վայելել եւ ըստ էության ոչինչ չանել հայ հանրության համար: Ինչպես ժողովուրդն է ասում` մեկ վախը վախ է, իսկ երկուսը` մահ: Տվյալ պարագայում պարոն Իշխանյանի վախն էլ կարելի է հասկանալ, եթե հանկարծ մի օր հանրությունը որոշի նման գրանտակերների գործունեությունը, կամ ստացած եկամուտներն ու կատարած աշխատանքները պարզել: Գոմիկների լոբբինգին աջակցող պարոն Իշխանյանին հատկապես սարսափեցրել է այն, որ նա այլեւս կարող է զրկվել իր գրանտատուներին հոգեհարազատ գործով զբաղվելուց - հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելուց:Այդ վախով էպայմանավորված նրա հիստերիկ ոռնոցը, որ «Բաբուխանյանի նախաձեռնությունը պետք է գնահատել զուտ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության համատեքստում, ըստ որի, անհրաժեշտ է Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք, իր կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում»: Ահա եւ երկրորդ վախը պարոն Իշխանյանի, որ կարող է հանկարծ իրենց հակազգային գործուեության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունը համապառասխան տեղեկատվություն տրամադրել Հայաստանի գործընկերներին...Բայց այդ դեպքում Ավոն կարող է բռնել իր համար հարազատ ճամխան դեպի հնդակական նիրվանա...
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

