«ԵՌՅԱԿԸ» ԿԴԻՄԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Արխիվ 12-16«ԵՌՅԱԿԸ» ԿԴԻՄԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԼՍՈՒՄՆԵՐ
ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
ԱԺ-ում տեղի ունեցավ «Եռյակի» նիստ, որից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ փետրվարի 2-ին ժամը 18:00-ին արտահերթ նիստ կհրավիրի եւ կքննարկվի շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը:
«Եռյակը» նիստի ընթացքում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը եւ որոշել. «Փետրվարի 6-ին «Եռյակը» փակ ռեժիմով լսումներ է պատրաստվում կազմակեպել, որին պետք է մասնակցեն ԱԳՆ-ն, ոստիկանապետը, գլխավոր դատախազը և ԱԱԾ պետը: Դիմելու ենք ԱԺ նախագահին, որպեսզի իր լիազորությունների շրջանակում հրավիրի այդ լսումները,- ասաց Հակոբյանը:
Ռուբեն Հակոբյանը նաեւ հայտարարեց, որ «Եռյակն» ու ՕԵԿ-ը հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցելու:
Ի դեպ, փետրվարի 5-ին հրավիրված ԲՀԿ խորհրդաժողովի հետ կապված հարցեր չեն քննարկվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

