ԻՆՉՆ ԷՐ ԵՐԲԵՄՆԻ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻ` ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՊԱՏՃԱՌԸ
Արխիվ 12-16ԻՆՉՆ ԷՐ ԵՐԲԵՄՆԻ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻ`
ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՊԱՏՃԱՌԸ
«Արմենն ու Արթուրը էնքան մտերիմ ընկերներ էին միմյանց հետ, որ հարազատ եղբայրները կնախանձեին իրենց մտերմությանը: Բայց մի քանի ամիս է ինչ նրանց միջեւ ինչ-որ կոնֆլիկտ կար` ես այդպես եմ լսել, ու փաստորեն` երբեմնի ընկերները դարձան թշնամիներ, ու էդ թշնամությունն էլ ավարտվեց սպանությամբ»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած սպանությանը ասաց գյուղապետ Գնել Գրիգորյանը:
- Ամբողջ գյուղը ապշած է, երկուսն էլ արտագնա աշխատանքով էին զբաղվում: Չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել նրանց մեջ, հետաքննություն է իրականացվում: Թե ինչն է եղել ընկերների կոնֆլիկտի պատճառը ոչ ոքի հայտնի չէ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

