ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ԴԵՊՔԵՐԸ`«ՄԵԾ ՄԱՄԻՍ ՀՈՒՇԵՐ» -ՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ԴԵՊՔԵՐԸ `«ՄԵԾ ՄԱՄԻՍ ՀՈՒՇԵՐ» -ՈՒՄ


Արեւմտյան Հայաստանի Էրզրում նահանգից Հայաստան գաղթած մի ամբողջ գերդաստանի պատմություն է ամփոփված ՀԵՐԻՔՆԱԶ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «Մեծ մամիս հուշերը» գրքում, որը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիրքը գրվել է իրական փաստերի հիման վրա, սակայն հեղինակի խոսքով այն գեղարվեստական  է:

1915 թվականի Հայոց ցեղասպանության ահասարսուռ դեպքերը  Փամբուղ Գրիգորյանն իր կյանքի 90 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ մոռանալ: Գաղթի ճանապարհին կորցրեց ամբողջ գերդաստանին, փրկել հաջողվեց միայն 6-ամյա դստերը`Աղավնիին. «Իմ մանկության տարիներին 1915 թվականի ջարդերի մասին  լսել եմ  մեծ մամիցս: Այդ պատմությունները մեկ առ մեկ գրի էի առնում, որպեսզի մի օր ներկայացնեմ հանրությանը: Մինչեւ իր կյանքի վերջը մեծ մամս պնդում էր, որ ջարդերից  կարողացել են փրկվել միայն աստվածային հրաշքի շնորհիվ»,-ասում  Հ. Կարապետյանը:

Էրզրումի վրա թուրքերը հարձակվել են գիշերով, երբ մարդիկ քնած են եղել: Գրիգորյանների տանը եղել են ընտանիքի 32 անդամները`միայն կանայք եւ երեխաներ, իսկ հայ տղամարդիկ արդեն բանտակված էին: Ընտանիքի անդամները միայն սայլում տեղավորվելուց հետո են տեսել, որ թուրքերը շրջափակել են տունը. «Մի կերպ հաջողվում է դուրս գալ շրջափակումից, բայց այն ինչ մեծ մամես տեսել է Էրզրումի փողոցներում, երբեք չմոռացավ`մոխիր դարձած դիակներ, արյան հեղեղ, կիսախելագար մարդիկ: Ահա այդքանից հետո էլ Թուրքիան դեռ ժխտում է այն ինչի հեղինակը դարձավ 1915 թվականին»,- ընդգծում է Հերիքնազ Կարապետյանը: Այս ամբողջ պատմությունը Փամբուղ Գրիգորյանը շատ դժվարությամբ է պատմել թոռնուհուն, քանի որ ջարդի օրերից ամեն մի դրվագ պատմելիս այն կրկին վերապրել է. «Գաղթի ճանապարհին  տատիկս իր հետ բերում է  նաեւ Մշո Առեքելոց եկեղեցու մեծ խաչը, որն այսօր գտնվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում»:

«Իրավունքի» հետ զրույցում տիկին Կարապետյանը փաստում է, որ մեկ գրքում հնարավոր չէր ամփոփել ամբողջ գերդաստանի պատմությունը, սակայն գրքի խմբագրի`Կարապետ Կարապետյանի հետ որոշել են առայժմ տպագրել միայն գրքի սեղմ տարբերակը, որպեսզի ընթերցելը հեշտ լինի:

Ըստ գրքի խմբագրի` «Մեծ մամիս  հուշերը» 1915 թվականի ջարդերից փրկված միայն մեկ ընտանիքի ողբերգական պատմությունն է, որը ընթերցելու ընթացքում դժվար է զսպել արցունքները: Գիրքը արդեն տպագրվել է անգլերեն եւ ռուսերեն լեզուներով.«Մենք ցանկանում ենք, որ գիրքը հասանելի լինի նաեւ սփյուռքում, որպեսզի հայերից բացի այն ընթերցեն  օտարները եւս `հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915 թվականին»,- ավելացրեց Կ. Կարապետյանը:

Նշենք, որ գիրքն արդեն վաճառվում է Երեւանի մի քանի գրախանութներում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում