ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-Ի ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-Ի ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ քննության առնվեց համասեռամոլների լոբբինգով զբաղվող «Նոր սերունդ» ՀԿ-ի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի` գործարար համբավին պատճառած վնասի հատուցման պահանջի մասին: Նշենք, որ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերը դատարանում ներկայացնում է «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվոր կողմի փաստաբանն է Մարո Խաչատուրյանը: Հատկանշական է, որ դատական նիստը դեռ չսկսած հայցվորի ներկայացուցիչը, չգիտես ինչու որոշել էր, որ պետք է իրեն անպայման նկարենք եւ ոգեւորված ասաց, որ թույլ չի տալիս, որ իրեն նկարենք: Սակայն, վերջինս, տարօրինակ կերպով` ըստ երեւույթին, չբավարվելով նիստից առաջ պատասխանող կողմի համաձայնությամբ, որոշեց դատական նիստի ընթացքում եւս հանդես գալ վերոնշյալ միջնորդությամբ` չնայած օրենքով նախատեսված չէ արգելել լուսանկարելը, առավելեւս բաց դատական նիստին: Ինչեւէ տեղի ունեցավ վերոնշյալ գործով առաջին նախնական նիստը, հայցվոր կողմը ներկայացրեց հայցի առարկայի հիմքի փոփոխություն, որի հիմքով դատական նիստը հետաձգվեց դատական նիստը, որպեսզի հաջորդ դատական նիստին կարողանանք ներկայացնել մեր դիրքորոշումը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 16-00-ին:

