ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ. Սրտաբան
Արխիվ 12-16ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ. Սրտաբան
Ձմռանը` ցուրտ եղանակին, տեղի են ունենում սրտի եւ գլխուղեղի անոթների սպազմ, ինչն էլ իր հերթին բերում է արյան զարկերակային ճնշման բարձրացման` հետեւաբար ինսուլտների եւ ինֆարկտների հաճախացմանը: Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար ՄԱՐԻՆԵ ՕՐԴՅԱՆԸ:
«Նույնիսկ տաք ձմեռը կարող է խնդիրներ առաջացնել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անհատների մոտ: Այս դեպքում խանգարվում են մարդու օրգանիզմի որոշ ադապտացիոն մեխանիզմները, ինչի արդյունքում կարող են սրվել սիրտ-անոթային հիվանդությունները` մանավանդ, երբ տաք եղանակը կտրուկ փոխվում է. անձրեւ, ձյուն»,- պարզաբանեց սրտաբանը:
Մ. Օրդյանը նաեւ ասաց, որ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս եղանակի կտրուկ փոփոխությունների ժամանակ նվազեցնել ֆիզիկական եւ էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը: Հնարավորինս զերծ մնալ սթրեսներից, չտրվել բացասական լիցքերին եւ անպայման ընդունել այն դեղորայքը, որը նշանակել է բուժող բժիշկը: Որեւիցե փոփոխության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի օգնությանը` դեղաչափերը ճշտելու համար:
Նյութն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Իրավունք» - ում:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

