«ԿՈՒՐՍԻ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ» «ՎԱՆ» ՄՈԹԵԼԻ ՏՆՕՐԵՆԻՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ
Արխիվ 12-16«ԿՈՒՐՍԻ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ» «ՎԱՆ» ՄՈԹԵԼԻ ՏՆՕՐԵՆԻՆ ՈՒ
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ
Օրեր առաջ «Իրավունքն» անդրադարձել է Եզնիկ Կողբացի 50/2 –ում կատարվող շինաշխատանքներին:
Հիշեցնենք` «Վան» մոթելի տնօրեն Վահագն Վանթյանը գնել է այդ հասցեում գտնվող կանաչապատ տարածք, խնամքով հատել ծառերը, որոնցից մեկը, մեր տեղեկությունների համաձայն, ի դեպ, ինքն էր տնկել, եւ որոշել ծաղկի սրահ կառուցել:
Երեկ «Իրավունքի» տեսախցիկը ֆիքսել է, որ շինաշխատանքները բավական ակտիվ կերպով շարունակվում են: Իսկ որտե՞ղ են մեր բնապահպանները, ինչո՞ւ չեն արձագանքում, չէ՞ որ կառուցվող ապագա շինությունը կանաչ տարածքի հաշվին է, այն էլ` քաղաքի կենտրոնում:

Ի դեպ, «Վան» մոթելի տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ, որ իր գնած տարածքում ծառեր են եղել: «Ես ծառից-մառից» կուրսի չեմ»,- ասել էր Վահագն Վանթյանը:
Այսօր հրապարակում ենք այն լուսանկարները, որտեղ պարզ երեւում են` ինչպես են աշխատակիցները արմատախիլ անում ծառերը:



Մանրամասները`տեսանյութում:
{youtube}Pu8kvkK2lVQ|350|350{/youtube}
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

