«ՀԱՅԵՐԸ ՀԻՍԹԵՐԻԱ ԱՆՈՂ ՉԵՆ, ՈՉ ՌԴ-Ի, ՈՉ ԱՄՆ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արխիվ 12-16

«ՀԱՅԵՐԸ ՀԻՍԹԵՐԻԱ ԱՆՈՂ ՉԵՆ, ՈՉ ՌԴ-Ի, ՈՉ ԱՄՆ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Գյումրիի դեպքերից հետո Հայաստանում Արեւմուտքից սնվող ուժերը փորձում են ստեղծել հակառուսական տրամադրություններ` այս անգամ կենցաղային կամ անձական հանցագործությունների միջոցով: Մասնավորապես` օրեր առաջ հայրը սպանել է որդուն, իսկ հետո ոստիկանությունում ստահոդ հայտարարություն տվել, թե իբր որդուն տեսել է ազգությամբ ռուս մի քանի երիտասարդների հետ: Իսկ վերջերս էլ լուրեր էին տարածվել, թե ռազմաբազայից վեց ռուս զինվոր դիմել է փախուստի:

Եթե արեւմտամետ գրանտակերներին հաջողվի հակառուսական մեծ հիսթերիա բարձրացնել Հայաստանում, արդյոք  Ռուսաստանը  չի հանի իր ռազմաբազան Հայաստանից ու տեղափոխի Ադրբեջան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում  հունվարի 28-ին  ՌԴ-ին ձայնից զրկելու մասին բանաձեւին դեմ է քվեարկել  Ադրբեջանը եւ այս կերպ իր աջակցությունը հայտնել Ռուսաստանին:

«Իրավունքի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ ՌԴ-ը ռազմաբազան Հայաստանից կհանի.

«Հայաստանն ու Ադրբեջանը ռազմավարական տարբեր տարածքներ են: Հայաստանը խաչմերուկ է: Կարծում եմ` ՌԴ-ը շատ է շահագրգռված Հայաստանով, քանի որ կորցնելով մեզ` նա կորցնում է ոչ միայն Անդրկովկասի այլեւ Միջին Արեւելքի նկատմամբ վերահսկողությունը»:

Ինչ վերաբերում է հակառուսական հիսթերիային, ապա ըստ Մարտիրոսյանի, հայերը հիսթերիա անող չեն, ոչ ՌԴ-ի ոչ էլ, օրինակ, ԱՄՆ-ի նկատմամբ:

«Այլ հարց է, որ ռուս մեր գործընկերների պահվածքը, ցավոք սրտի, գործընկերային չէ: ՌԴ-ի հետ հարաբերությունները այլ հարթության վրա են, անձնական հարաբերությունները` այլ»:

Համաձայն չե՞ք, որ Հայաստանում կան արեւմտյան գրանտներով սնվող եւ ամեն կերպ հակառուսական հիսթերիա տարածողներ հարցին Ա. մարտիրոսյանն ասաց, որ  ոչ, քանի որ «եթե էդպես է, կարող եմ ասել, որ Հայաստանում կան որոշ ուժեր, որոնք սնվում են ՌԴ-ից եւ ռուսամոլ կոչերով են հանդես գալիս:  Չեմ կարծում, որ դավադրության գործընթաց  կա Հայաստանում»:


ՍՈՆԱ  ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում