Բելառուսը հնարավոր է դուրս գա ԵՏՄ-ից. Լուկաշենկո

Արխիվ 12-16

Բելառուսը հնարավոր է դուրս գա ԵՏՄ-ից. Լուկաշենկո

 

Բելառուսն իրեն իրավունք է վերապահում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, եթե չկատարվեն ԵՏՄ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բելառուսի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 29-ին այս նախազգուշացմամբ հանդես է եկել բելառուսական և արտասահմանյան ԶԼՄ-ների համար անցկացված մամուլի ասուլիսում:

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում՝ ընդհուպ մինչև այդ միությունից դուրս գալը»,- հայտարարել է նա: Լուկաշենկոյի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության ճանապարհը դյուրին չի լինելու:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ պետության ղեկավարը հավաստիացրել է, որ Բելառուսն ըստ ամենայնի աջակցելու է ինտեգրացման խորացմանը եվրասիական տնտեսական միության շրջանակներում, իրավահավասար միության ստեղծմանը՝ առանց բացառումների ու սահմանափակումների: «Մենք պարտավոր ենք օգտագործել այն հնարավորությունները, որոնք բացվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Բելառուսը 2015 թվականի հունվարի 1-ից նախագահում է ԵՏՄ-ում:

2015 թվականի հունվարի 1-ից սկսել է գործել Եվրասիական տնտեսական միությունը: Դրա կազմավորման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին: Ավելի ուշ պայմանագրին միացել  է Հայաստանը, ԵՏՄ-ին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է նաև Ղրղզստանը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը ներկայումս ավելի շատ առևտուր է անում Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ: «Մենք արդեն ավելի շատ առևտուր ենք անում Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Բելառուսի առևտրի ծավալի 42 տոկոսը՝ նախկին 85 տոկոսի համեմատությամբ: Լուկաշենկոն Մինսկի գլխավոր խնդիրը համարել է արտահանման դիվերսիֆիկացումը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում