ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 23 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 23 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ
<<Թանկ գնով ձեռք բերվածի պահպանումը եւ տանուլ չտալու կարողությունը նույնպես հաղթություն է>>,- Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս:
1992 թվականի հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց որոշում` <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>>: Օրը դարձավ տոն 2001թվականին, երբ Տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր: Այսպես` մի կողմից հայրենիք ազատագրելով, մյուս կողմից զինված ուժերում կառուցվածքային շինարարություն իրականացնելով ստեղծվեց Հայոց բանակ`որպես երաշխավոր հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության:
Հունվարի 27-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կազմակերպվել էր Հայոց բանակի 23 ամյակին նվիրված միջոցառում, որի նպատակը մեկն էր` եւս մեկ անգամ տոնել մեր խաղաղությունը, մեր ազատությունը…: Միջոցառումը կազմակերպվել էր Չարենցավանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի կողմից` Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում: Բացման արարողության ժամանակ հնչեց Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը: <<Հայոց բանակ>>, որ Հայոց մեջ Տիրոջ բանակի մարմնավորումն է` պապանելով Արդարությունն ու Ճշմարտությունը, Ազատությունը մեր ազգի ապրելու եւ արարելու, շնչելու հայոց օդը, վայելելու մեր սրբազան հայրենիքը պատարագելու բազմադարյա աղոթքների մարմնացում մեր սրբազան վանքերում եւ պարզապես ունենալու իրավունքը` կոչվելու հայ:
Շնորհավոր տոնդ, հայ զինվոր, շնորհավոր տոնդ, Հայաստան:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

