ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ`ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ. «ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՐԿՆ ԸՆԿԱՆՔ»
Արխիվ 12-16ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ.
«ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՐԿՆ ԸՆԿԱՆՔ»
«Փիլիսոփայության գիրկն ընկանք»,- այսօր ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը` հակադարձելով «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով կարծում է` հայ-ռուսական վասալային հարաբերությունները հավերժ չեն լինելու:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` հայ-ռուսական հարաբեությունները ձեռնտու են առաջին հերթին մեզ. «Ռուսաստանի դարդը մեզ չեն տվել: Ու ընդհանրապես ես լավ չեմ պատկերացնում` ինչպես պետք է հրաժարվենք Ռուսաստանի հետ հարաբերությունը խզելուց»:
«Ժառանգության» փոխնախագահն էլ ասաց, որ խոսքը չի վերաբերում ՌԴ-ի հետ թշնամական հարաբերութուններին, այլ փոխշահավետ համագործակցություն ծավալելուն: «Ես կարծում եմ ՌԴ-ին Հայաստանն ավելի շատ է պետք, քան Հայաստանին Ռուսաստանը»,- եզրափակեց Մարտիրոսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

