«ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՄԲ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՂ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՔԻՆ…»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՄԲ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՂ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՔԻՆ…»

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակման օրն է: Այդ օրը կարևորվում է ոչ միայն հրեաների, այլև միևնույն ճակատագրին արժանացած հայերիս համար: Հայաստանում ներկայումս բնակվում են շուրջ 800 հրեաներ, ովքեր Հայաստանի հրեական համայնքի մասն են կազմում: Համայնքի ղեկավարը Ռիմա Վարժապետյան-Ֆելլերն է, ում նախաձեռնությամբ Երևանում կառուցվել է Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հուշարձան: Այստեղ յուրաքանչյուր տարվա վերոնշյալ օրը տեղի է ունենում ոգեկոչման արարողություն:

Երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆՆ իր խոսքում նշեց. «Մենք բոլորս հավաքվել ենք Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ` հարգելու Հոլոքոստի զոհերի հիշատակը, ինչպես նաև խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը: Այս միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից: Մենք հայտնում ենք մեր շնորհակալությունը ՀՀ նախագահի աշխատակազմին, կառավարությանը, արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին, ներկաներին: Մեծապես ցանկանում ենք, որ այս դժոխային իրադարձությունն այլևս չկրկնվի: Հայաստանն այն երկիրն է, որտեղ չկան հակահրեականության, նացիզմի, դեմագոգիայի, բռնության դրսևորումներ: Ընդհակառակը, այս երկրում բարենպաստ պայմաններ են ստեղծված ազգային փոքրամասնությունների կյանքի կազմակերպման համար: Ես՝ որպես Հայաստանի հրեական համայնքի նախագահ, համայնքի բոլոր անդամների անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ապրում ենք համերաշխությամբ խաղաղության ձգտող հայերի կողքին: Կարևոր է այն, որ անցյալում պատմաբանների հանցավոր լռությունը այսօր քննադատվում է, քանզի մենք իրավունք չունենք լռել և մոռանալ անցյալը: Հայաստանը պետք է հզորանա, և մենք բոլորս հզոր Իսրայելի կողքին կերտենք արժանապատիվ ապագա և՛ մեր, և՛ մեր երեխաների համար»:

Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանի գլխավոր ՌԱՎԻՆ ԳԵՐՇ ՄԵՅՐ ԲՈՒՐՇՏԵՅՆԸ՝ իր խոսքն ավարտելով աղոթքով:

Հանդիսությանը մասնակցում էին նաև Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայ-իսրայելական միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ և այլոք:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում