ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱԽԿԻՆ ՀՈՎԻՎԸ ԿԴԻՄԻ ՄԻԵԴ,ԵԹԵ...

Արխիվ 12-16

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱԽԿԻՆ ՀՈՎԻՎԸ ԿԴԻՄԻ ՄԻԵԴ,ԵԹԵ...

 

«Իրավունքը» բազմիցս  է անդրադարձել  ավետարանական եկեղեցու նախկին հովիվ Արմեն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի ավետարանչական ընկերակցության դատական գործին:

Հիշեցնենք` հունվարի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժեց Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ վերապատվելի Արմեն Միքայելյանի եւ այլոց հայցերը` իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Արմեն Միքայելյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ իր համար  այդքան էլ անսպասելի չէր  հայց մերժումը: Ավելին` նախկին հովիվը վստահ է`  պատասխանող կողմի` ավետարանչական ընկերակցության շահերի պաշտպան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի  ներկայությունն ինչ-որ չափով ազդել է դատարանի վրա հայցը մերժելու համար. «Մինչ Օրբելյանի գալը դատավարությունն այլ ընթացք ուներ: Օրբելյանի գալուց հետո այլ ընթացք ստացավ:  Զարմանալի էր ինձ համար նաեւ  կայացված վճիռը, քանի որ 14 հոգի վկաների մասին եմ խոսել, բայց հայցվորներին հարց չտվեցին»:

 

Անդրադառնալով այն լուրերին, թե  Արմեն Միքայելյանը անձնական խնդիր է ունեցել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանի հետ` պրն Միքայելյանը հերքեց այդ լուրերը, ապա  հիշեցրեց. «Երեք տարի ավերատարանական եկեղեցու հովիվ եմ եղել եւ պայքարել բացթողումների համար: Բացի այդ` «Քայքայիչ պաշտամունքներից  տուժածների ու վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը դիմել է Արդարադատության նախարարություն եւ պահանջել դադարեցնել հայ ավետարանչական  ընկերության գործունեությունը, քանի որ գրանցված է որպես կրոնական կառույց եւ  ֆինանսավորում է դրսից: Մինչդեռ   «խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների» մասին  ՀՀ օրենքի համաձայն` դրսից ֆինանսավորվելն արգելվում է: Հիմա հարց` դրա համա՞ր էլ եմ ես մեղավոր»:

Ավետարանական եկեղեցու նախկին հովիվը  վճիռը բողոքարկելու վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում: «Եթե  վճիռն անփոփոխ թողեցին, կդիմեմ ՄԻԵԴ»,- վստահեցրեց պրն Միքայելյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում