ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵ՞Ց

Արխիվ 12-16

ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵ՞Ց


Ավստրիայի Չուգանս քաղաքում մեկնարկած Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային 12-րդ փառատոնում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը փայլուն հանդես եկավª մարտահրավեր նետելով բոլոր ֆավորիտներին: Կարճ ծրագրով մրցաձեւում, 30 մրցակցուհիների պայքարում Անաստասիան վաստակած 52,94 միավորով գրավեց առաջին տեղը եւ չեմպիոն դառնալու լուրջ հայտ ներկայացրեց: Մրցաձեւում 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրեցին, համապատասխանաբար, Ալեքսանդրա Պրոկլովան (Ռուսաստան, 50,75) եւ Լեա Սերնանը (Ֆրանսիա, 49,04):
Անաստասիա Գալուստյանից սպասելիքներ իհարկե կային, հատկապես երբ հայ գեղասահորդուհին 2014 թվականի նոյեմբերին Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Այս արդյունքը վերջին մի քանի տարիների ընթացքում լավագույնն ու աննախադեպն էր, քանզի որքան էլ Հայաստանում փորձ է արվում ձմեռային մարզաձեւերի խնդիրներին լուծում տալ, դա արվում է խիստ դանդաղ ընթացքով:

Ընդհանուր առմամբ, ամենակարեւոր խնդիրն այն է, որ Հայաստանում ձմեռը կարճ է, իսկ դրսում մարզումներ անցկացնելու համար մեծ գումարներ են հարկավոր, ինչը իհարկե պետական բյուջեի հաշվին հնարավոր չէ անել:
Հատկապես, երբ խոսքը վերաբերում է գեղասահքին, խնդիրնեն ավելի են շատանում. տարվա ընթացքում մեր գեղասահորդները հայաստանյան պայմաններում կարող են մարզվել առավելագույնը 4 ամիս, եւ շատ տրամաբանական է, որ այդպիսի մարզումային գրաֆիկով հեռուն գնալ չեն կարող: Ինչեւէ, Կարապի լճի տարածքում գործող եւ Հանրապետական սահադաշտերը ապահովում են այդ 4 ամիսների մարզումները: Թեեւ տեսնելով այդ սահադաշտերի` հատկապես Կարապի լճի սահադաշտի սառույցը, հասկանում ես, որ կարելի է ուղղակի ձյան վրա սահել` միեւնույնն է, տարբերությունը մեծ չէ: Թեեւ իրավիճակը փոխելու նախադրյալներն արդեն տեսանելի են. ինչպես գիտենք, արդեն այս տարի սեպտեմբերին Երեւանում պետք է բացվի գեղասահքի դպրոց, որը կառուցում է Մոսկվայի "ՄոնԱրխ" ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, իսկ գաղափարն իրականացնելուն նպաստել է Օլիմպիական եռակի չեմպիոն Իրինա Ռոդնինան: Այս դպրոցը մի շարք խնդիրներ կլուծի, բայց միջազգային ասպարեզում մրցավարների բացակայությունը, ֆինանսավորումը, որը թույլ կտա նախատեսվածի պես 11 ամիս մարզումներ անցկացնել արտերկրում եւ մի շարք այլ հարցեր, այս մարզաձեւի զարգացումը դարձյալ թողնելու են ինքնահոսի:
Բայց որ այս վիճակում մեդալներ ունենք, հուշում է, որ ձմեռային մարզաձեւերի պոտենցիալ մեր երկրում, այնուամենայնիվ, կա:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում