"ԱՌԱՆՑ "ՖԵՅՍԲՈՒՔ", ԱՌԱՆՑ "ԼԱՅՔ" Ո՞Վ ԵՄ ԵՍ, Ո՜Վ ԵՄ ԵՍ..."

Արխիվ 12-16

"ԱՌԱՆՑ
"ՖԵՅՍԲՈՒՔ", ԱՌԱՆՑ "ԼԱՅՔ" Ո՞Վ ԵՄ ԵՍ, Ո՜Վ ԵՄ ԵՍ..."


Երեկ գրեթե մեկ ժամից ավելի "Ֆեյսբուք" սոցիալական ցանցն անջատված էր ու հասանելի չէր համենայնդեպս հայ հասարակությանը, գուցե հերթական "ցունամիի" կամ էլ տեխնիկական որեւէ պատճառներով: Բայց դա չէր սարսափելին, այլ այն, որ "ցունամի" էր տեղի ունենում ֆեյսբուքահայության շրջանում. էլ ո՞նց կլիներ, մեկ ժամ կտրվեցին գամված աթոռներից:
Այդ մեկ ժամն արդյունավետ օգտագործելու` կինոթատրոններ, թանգարաններ կամ պատկերասրահներ այցելելու, կամ էլ, լավագույն դեպքում, մի փոքրիկ վիպակ կարդալու փոխարեն` մարդիկ գերադասեցին նստել տանն ու ամբողջ մաղձը նյարդայնացած թափել համակարգչի գլխին: Կամ էլ տխրել ու երգել. "Առանց "Ֆեյսբուք", առանց "լայք" ո՞վ եմ ես, ո՜վ եմ ես...":
Ինչեւէ, երեկվանից մի անկեդոտ է պտտվում, թե երեք օր "Ֆեյսբուք" սոցիալական ցանցն անհասանելի է լինում հայության համար, վերջիններս ստիպված իրենց նախաճաշի բովանդակությունը կամ էլ սիրելի շունիկի հետ լուսանկարները լուսանկարչական ապարատով փողոցներն ընկած ցուցադրում են անցորդներին ու տեղում "լայքեր" հավաքում իրենց գրպանում:
Հուսանք, որ առաջիկայում նման բան չի "սպառնա", այլապես ստիպված կլինենք փողոցում ամեն քայլափոխի հանդուրժել "Ֆեյսբուք" սոցիալական ցանցին սովոր հայության լուսանկարներին` ձեռքի բութ մատով "լայք" տալով: Բայց այ դժվար թե հանդուրժենք "Ֆեյսբուքից" փողոց տեղափոխված մարդկանց մաղձին: Էլ չենք ասում, թե ինչպիսի տեսք կունենան իրականում ֆեյսբուքյան հայտնի ֆեյքերը (կեղծ պրոֆիլ ունեցող ծպտյալ անձինք), քանի որ այս դեպքում ստիպված կլինեն իրականում մարդկանց առաջ երեւալ` որպես "Մարալ աղջիկ", "Սիմպո տղա", "Մայր Հայաստան", "անտի քյառթ" ու այսպես շարունակ: Չէ, ամեն դեպքում մեզ էկզոտարիում պետք չէ "օֆլայն" կյանքում:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում