Օրերս Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած եռյակի հայրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆՆ է: Նրա կինը` դերասանուհի ՄԱԳԴԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ, դերասանին պարգեւել է միանգամից երեք երեխա` երկու աղջիկ եւ մեկ տղա:
"Իրավունքը" զանգահարելով դերասանին` շնորհավորեց եւ փորձեց ճշտել, թե ի՞նչ անուններով են որոշել կոչել երեխաներին, սակայն, դերասանն այնքան հուզված եւ երջանիկ էր, որ չկարողացավ պատասխանել հարցերին. "Այժմ ես ի վիճակի չեմ որեւէ մեկնաբանություն տալ, ներողություն եմ խնդրում: Որոշ ժամանակ հետո խոստանում եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին",-նշեց Հ. Գալոյանը: Նախորդ տարի դերասանն իր ծննդյան տորթի մոմերը փչելիս` պահել էր մի նվիրական երազանք եւ նշել, որ շատ կցանկանար, որպեսզի այդ երազանքը իրականություն դառնա: Թե որն էր դերասանի նվիրական երազանքը այդպես էլ նա չբացահայտեց, սակայն հուսանք, որ այս տարի հենց այդ երազանքն էր, որ իրականություն դարձավ: