«ԵՐԲԵՔ ՈՐԵՎԷ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՍՐՏՈՒՄ ԹՈՂ ԱՀ ՉԼԻՆԻ, ԵԹԵ ԼԻՆԻ, ԱՊԱ ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ԵՐԲԵՔ ՈՐԵՎԷ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՍՐՏՈՒՄ ԹՈՂ ԱՀ ՉԼԻՆԻ,

ԵԹԵ ԼԻՆԻ, ԱՊԱ ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ»


Հայոց բանակում ծառայած եւ ծառայող բոլոր զինվորների համար այս օրը տոն է, կրկնակի տոն նաեւ ծառայող զինվորների ծնողների համար, որոնք առիթի դեպքում հպարտությամբ են խոսում, որ յուրաքանչյուրիս խաղաղ կյանքը ապահովում են իրենց հերոս որդիները: Այդ ամենից հեռու չեն նաեւ հայ անվանի մարդիկ, որոնց որդիները նույնպես սահմաններում անառիկ են պահում մեր երկիրը:



«ԵՐԲ ՔՈ 18-ԱՄՅԱ ՈՐԴԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԻՐԵՆ ԻՍԿԱԿԱՆ
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ Է ՊԱՀՈՒՄ»


Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ում որդին` Վարդանը, Եղնիկներում ծառայությունից, Աստծո հաջողությամբ, տուն կվերադառնա վեց ամիս անց, դրսում զինվոր տեսնելիս, ինչպես ինքն է ասում.

«Չեք պատկերացնի, երբ փողոցում զինվոր եմ տեսնում, մոտիս եղածը ուզում եմ իրենց տալ, ես նրանց ցավը տանեմ: Ինձ համար սրբություն է` հատկապես Հայոց բանակում ծառայող զինվորը»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց դերասանուհին ու հղեց իր բարեմաղթանքները 23-ամյա Հայոց բանակին ու նրա զինվորներին.
- Ինչպես յուրաքանչյուր զինվորի մայր, մաղթում եմ, որ առաջին հերթին` մեր երկրին խաղաղություն լինի, բոլոր զինվորները առողջ ու անփորձանք վերադառնան տուն: Երբեք որեւէ հայ զինվորի սրտում թող ահ չլինի, եթե լինի, ապա միայն թշնամու համար: Չեք պատկերացնի, թե ինչ հպարտությամբ ես լցված, երբ քո 18-ամյա որդին սահմանին իրեն իսկական տղամարդու նման է պահում, դրանից մեծ վայելք, մեծ բերկրանք չգիտեմ կա՞, թե՞ ոչ: Թող Աստված իրենց պահապան լինի ու ամեն փորձության պահին իրենք կարողանան ճիշտ կողմնորոշվել: Անփորձանք ու բարի վերադարձ մեր որդիներին:

«ԱՅԴՊԻՍԻ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ՉԿԱ, ՈՐ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՉԼԻՆԻ»

-Սահմանին գրեթե միշտ անհանգիստ ու լարված իրավիճակ է լինում, հատկապես վերջին շրջանում: Ձեր որդին էլ սահմանամերձ զորամասում է ծառայում...
- Սուտ կլինի, եթե ասեմ անհանգիստ չեմ, այդպիսի զինվորի մայր չկա, որ անհանգիստ չլինի: Միեւնույն ժամանակ, առավոտից երեկո ես ոչինչ չեմ կարող անել, բացի աղոթելուց: Ես զօրուգիշեր աղոթում եմ ու հավատում` Տերը պահապան է մեր զավակներին:

«6 ԱՄՍԻՑ, ԱՍՏԾՈ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ, ՏՂԱՍ ՏՈՒՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ»

- Տիկին Զարուհի, մարդիկ կան ճանապարհներ են փնտրում` իրենց որդուն հետ պահել ծառայությունից...
- Ոչ, բացարձակապես, 6 ամսից, Աստծո հաջողությամբ, տղաս տուն կվերադառնա, ու նույն ժամանակ մյուս որդիս կզորակոչվի Հայոց բանակ: Այնպես որ, հպարտանում եմ այդ փաստով, թող իմ զավակները իսկապես լինեն անփորձանք եւ ծառայեն հենց Հայոց բանակում: Միայն ցավում եմ, որ մարդիկ փորձում են իրենց երեխաներին բանակից հետ պահել, ի վերջո, եթե իմ որդին չէ, ապա ո՞ւմ որդին պիտի անառիկ պահի մեր սահմանները: Դրա մասին պետք է շատ խորը մտածել, եթե յուրաքանչյուրս ձգտենք մեր զավակներին հեռու պահել ծառայությունից, կնշանակի մեր ձեռքով մեր երկիրը տանք թշնամուն: Ո՛չ, դա չեմ կարողանում ընդունել: Իհարկե, հարցն այն չէ, երբ երեխան պիտանի չէ ծառայության: Այսօր, եթե բոլորս հանգիստ նստած ենք, դա միայն սահմանին կանգնած մեր որդիների շնորհիվ է: Այո՛, բանակը ունի թերություններ, բայց ես չեմ կարողանում ընդունել այն փաստը, երբ քննադատում են բանակին, կարծես այդ պահին իմ սիրտը ճզմեն ու տրորեն: Ուրախ եմ, որ իմ մյուս տղան էլ պիտի ծառայի Հայոց բանակում, նա նույնպես տրամադրված է: Իր եղբորը տեսնելով` ասում է մամ ջան, չմտածես, ես էլ եմ եղբորս նման ծառայելու:

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ

ՈՐԴԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ»

Հայոց բանակի 23-ամյակն ընդառաջ, երգիչ, շոումեն ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ որդին` Նարեկը, մեկ շաբաթ է, ինչ անցել է զինվորական ծառայության: Ս. Գրիգորյանը նույնպես չի ընդունում այն փաստը, որ մարդիկ ամեն ինչ անում են, որ հետ պահեն իրենց որդիներին ծառայությունից: Ավելին, «Իրավունքի» հետ զրույցում երգիչն ասաց, որ որդուն հպարտությամբ է ճանապարհել ծառայության.
- Քանի որ ինքս չեմ ծառայել բանակում, միշտ երազել եմ, որ որդիս ծառայի հենց Հայոց բանակում, եւ այն ապրումները, որ ես չեմ ապրել` կապված բանակի հետ, որդիս ունենա: Իհարկե, ես պիտի ծառայեի սովետական բանակում: Հիմա ինձ համար երջանկություն է այն փաստը, որ որդիս հայկական բանակում է ծառայում: Միանշանակ, ցանկացած ծնող իր զավակին ոչ երջանիկ ժպիտով կուղարկի դիրքեր, վտանգները շատ են, բայց մենք էլ պիտի հաշվի առնենք, որ ծնվել ենք Հայաստանում ու  հենց այս ժամանակահատվածում: Մնում է ամեն օր աղոթենք ու առաջ գնանք, ամեն ինչ լավ կլինի, համոզված եմ:

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԼԱՎ ԲԱՆԱԿ»

- Իսկ ի՞նչ կմաղթեք 23-ամյա մեր Հայոց բանակին:
- Նախ առանձնահատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի այսօրվա պինդ ու հրաշալի բանակի համար: Այսօր տեսնում ենք կադրեր` այլ երկրների բանակից ու փառք տալիս Աստծուն, որ մենք ունենք կարգ ու կանոնով բանակ, որտեղ զինվորները մեկը մյուսին եղբայրների պես են վերաբերվում: Մենք ունենք լավ բանակ, ես խոնարհվում եմ բանակի ու յուրաքանչյուր զինծառայողի առջեւ, մաղթում անփորձանք ծառայություն: Թող պատերազմ առհասարակ չլինի, որ մեր տղաները գնան բանակում ծառայեն, կոփվեն, դառնան տղամարդ ու վերադառնան տուն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում