"ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆՔ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ"

Արխիվ 12-16

"ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆՔ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ"


Ինչպես հայտնի է` 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար հատկացվելու է 500 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում մշակվել են չափորոշիչները, որոնցով այս կամ այն անհատին կիրականացվի սրտի անվճար անհետաձգելի վիրահատությունը: Սակայն խմբագրության ստացած բազում զանգերը հուշում են, որ քաղաքացիները դեռ չեն պատկերացնում, թե որ դեպքում կարող են հիվանդներն օգտվել ծրագրից եւ որ բուժներում եւ այլն: Ուստիեւª այս հարցերի շուրջ զրուցեցինք Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
-Հունվարի մեկից մեկնարկած սրտի անհետաձգելի բուժօգնության ծրագրի հիմքը նախագահի նախընտրական թեզերում ներառված առողջ ազգաբնակչության հետ կապված թեզն է, որը արդեն 2014թ. վերջում ներառվել է առողջապահական համակարգի նպատակային ծրագրերի մեջ: Եվ մենք փուլ առ փուլ սրտի անհետաձգելի վիրահատությունները տեղափոխում ենք պետպատվերի համակարգ:
Ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր մինչ այս ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որեւէ խմբում: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում, եւ որ ստենտավորումն ինֆարկտից մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է: Նշեմ նաեւ, որ սրտի անհետաձգելի բուժօգնության ծրագրի մեջ ներառված անձինք վեց ամիս անպայման մնալու են տվյալ բուժկենտրոնի հսկողության ներքո, եւ որն այդ ամիսների ընթացքում ոչ միայն շարունակական հսկողություն է իրականացնելու, այլ նաեւ բարդությունների` ռեկորնեզիացիայի դեպքում, եթե ստենտը փակվեց եւ նորից ստենտավորելու հարց եղավ, ապա երկրորդ ստենտը տվյալ բուժկենտրոնն անվճար տեղադրելու:
- Լաբորատոր հետազոտությունը մտնո՞ւմ են ծրագրի մեջ:
- Այո, լաբորատոր հետազոտությունները եւս արվում են անվճար: Դրա մեջ մտնում է կորոնարոգրաֆիան, էլեկտրասրտագրությունը, տրոմբոնինի որոշումը, բիոքիմիական անալիզը, արյան, մեզի ընդհանուր անալիզը: Առնվազն ինը մինիմալ հետազոտություններ ներառված են ծրագրի շրջանակներում, որից հետո հիվանդանոցում անհետաձգելի սրտաբանության պատասխանատու բժիշկը որոշում է` ըստ կլինիկա-լաբորատոր հետազոտությունների` տվյալ հիվանդը մտնո՞ւմ է ծրագրի մեջ, թե` ոչ: Վերջնական որոշողը կլինիսիստն է` որեւէ այլ սոցիալական մակարդակ այստեղ նշանակություն չունի, կարեւոր է բացառապես ախտորոշումը: Այսինքն, եթե եղավ սուր ինֆարկտ էստե էլեվացիայով, ապա անկախ սոցիալական պատկանելությունից, հիվանդը ներառվում է ծրագիր:
- Ցանկացած բժշկական կենտրոն, որտեղ կատարում են սրտի ստենտավորում, կարո՞ղ է հիվանդը հարկ եղած դեպքում դիմել:
- Մենք հուշագիր ենք ստորագրել վեց բժշկական կազմակերպությունների հետ: Չորսը մայրաքաղաքում են, երկուսը` մարզերում: Մարզերի հետ կապված` մենք այլընտրանք էլ չունեինք, որովհետեւ այս պահի դրությամբ տասը մարզերում գործում են միայն երկու բժշկական կազմակերպություններ, որտեղ հնարավոր է կատարել ստենտավորում` դա Գյումրու բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքն է եւ ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնը` Գորիսի տարածքում: Երեւանում չորս բկ-ներ են ընտրվել, դրանք են` "Նորք-Մարաշ" սրտաբանական կենտրոնը, "Էրեբունին", "Մալաթիա" բկ-ները եւ թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքը: Երեք ամիս հետո մենք որոշում կկայացնենք` ընդլայնո՞ւմ ենք այս վեց բկ-ների թիվը, թե` ոչ:
Մենք հետեւելու ենք, որ հենց սկզբից հիվանդի վիճակը ճիշտ գնահատվի, նվազագույնի հասցվեն հնարավոր բոլոր ռիսկերը եւ ապահովվի քաղաքացու իրազեկությունը: Մեր հանձնաժողովներն ուսումնասիրություններ են իրականացնում կոռուպցիոն ռիսկերն իսպառ վերացնելու համար: Իսկ նախարարին կից մշտադիտարկման խորհուրդը կվերահսկի ծրագրի իրականացման ընթացքն ու որակը:
- Ի՞նչ սկզբունքով եք որոշել քվոտաները:
- Առաջին երեք ամսվա համար առայժմ քվոտա չունենք, քանի որ ծրագիրը նոր է մեկնարկել: Այսինքնª այս պահին բոլորն ընդունվում են: Երեք ամիս հետո նոր միայն մենք կփորձենք որոշակի քվոտավորում մտցնել, որի հետ էլ կսահմանենք կարգ:
- Այսինքնª բացառվելո՞ւ է, որ նույն անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդին ասեն, որ քվոտան վերջացել է:
- Որեւէ մեկը նման հարցից չի տուժելու:
- Հունվարի մեկից մինչ օրս քանի՞ ստենտավորում է արվել ծրագրի շրջանակներում:
- Այս պահի դրությամբ արդեն 89 հիվանդ ծրագրի շրջանակներում ստենտավորվել է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում