ԱՄՆ Դենվեր քաղաքի ոստիկանները սկզբից սպանում են կասկածյալին, հետո ձեռնաշղթաներ հագցնում սպանվածի ձեռքերին: "Ձերբակալվածը" 16-ամյա Ջեսիկա Էրնանդեսն էր: Ըստ պաշտոնական վարկածի` աղջնակը գտնվել էր առեւանգված ավտոմեքենայում, երբ նրան էին մոտեցել ոստիկանները: Ջեսիկան հարվածել եւ վնասվածք էր պատճառել իրավապահներից մեկին, որին հետեւել էին ոստիկանների կրակոցները:
Աղջկան դուրս էին հանել ավտոմեքենայի սրահից, հագցրել էին ձեռնաշղթաները ու հետո միայն հասկացել, որ հանցագործը "թռել" է այն աշխարհ:
"ԽՄՈՒԿ" ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Յակուտիայի վարչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվել էին իրենց պաշտոններից: Պատճառը "ազգային" էր. Նոր տարվա հավաքույթի ժամանակ նրանք մի լավ տոնել էին տարեմուտը ու անցել էին դաժան ծեծկռտուքի: Միջադեպի հետեւանքով ոստիկանները խփել-հանել էին իրենց մի գործընկերոջ աչքը: Պատժվածների ցուցակում են վարչության պետը, նրա տեղակալը, քրեական հետախուզման բաժնի պետն ու վերջինիս տեղակալը: Գործի քննությունն առ այսօր ընթանում է: Ա. ԱԲԳԱՐՅԱՆ