"ՇԱՏ "ՏԱՔԳԼՈՒԽՆԵՐ" ԿՑԱՆԿԱՆԱՆ ՇԱՀԱՐԿԵԼ ԱՅԴ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ"

Արխիվ 12-16

"ՇԱՏ "ՏԱՔԳԼՈՒԽՆԵՐ" ԿՑԱՆԿԱՆԱՆ
ՇԱՀԱՐԿԵԼ ԱՅԴ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ"


Զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում իրականացված սպանդը, թեեւ ցնցեց ողջ Հայաստանը, սակայն գաղտնիք չէ, որ ոմանք փորձում են օգտագործել` հայ-ռուսական հարաբերություններում ճեղքեր առաջացնելու համար: Վերոնշյալի հետ կապվածª մեկնաբանություններ խնդրեցինք ՌԴ Պետդումայի պատգամավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր ՎԱՍԻԼԻ ԼԻԽԱՉՅՈՎԻՑ:
-Այստեղ` Ռուսաստանում, բոլորս հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործությունն ընդունեցինք որպես մեծ ու աններելի ողբերգություն: Բայց դրա հետ մեկտեղ` համոզված ենք, որ այդ ողբերգությունը չպետք է որեւէ կերպ անդրադառնա առաջին հերթին մեր` հայ եւ ռուս ժողովրդի բարեկամական հարաբերություններին: Քանզի միայն երկու ժողովուրդների միմյանց հետ հարգանքի եւ փոխըմբռնման պայմաններում մենք կարող ենք լուծել ցանկացածª թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարց:
Մենք մի քանի օր առաջ ենք հավաքվել եւ այդ հարցի շուրջ քննարկում կազմակերպել, որտեղ մեկ անգամ եւս ամրագրեցինք, որ այսուհետ  հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի սերտ ու ակտիվ հարթություն պետք է տեղափոխենք: Գիտեք, որ մեր պատգամավորներից շատերը Գյումրու ողբերգության հետ կապված` այցելել են Հայաստան եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել սպանված Ավետիսյանների ընտանիքին: Ես եւս պլանավորում եմ առաջիկայում այցելել Հայաստան: Այսինքնª մենք չպետք է այս դժվարին պահերին մեկս մյուսից հեռու կանգնենք: Ընդհակառակըª պետք է ոչ միայն պահպանենք եղած հարգանքն ու բարեկամությունը, այլ էլ ավելի սատար լինենք մեկս մյուսին` դա լինի տնտեսական, թե քաղաքական առումով:
Իհարկե, կարծում եմ, որ այս օրերին կգտնվեն շատ, այսպես ասած, "տաքգլուխներ", ովքեր կցանկանան շահարկել այդ ողբերգությունը իրենց օգտին, բայց հայ եւ ռուս ժողովուրդները չպետք է դա թույլ տան: Մեղավորը` Պերմյակովը, պետք է կրի իր արժանի պատիժը, եւ այստեղ որեւէ այլ կարծիք լինել չի կարող: Հավատացեքª ոչ ոք ոչինչ չի անի, եւ շահագրգիռ կողմ էլ չի կարող լինել, որպեսզի ազատեն կամ մեղմ պատժի ենթարկեն հանցագործին: Այս ողբերգությունը, կարծես մի փորձություն լիներ հայ-ռուսական հարաբերությունների համար, եւ ես կարծում եմ ու ուզում եմ վստահ լինել, որ մենք կպահպանենք փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում