ՊԵՐՄՅԱԿՈՎՆ ՕԳՏՎԵ՞Լ Է ՏԱՔՍՈՒՑ

Արխիվ 12-16

ՊԵՐՄՅԱԿՈՎՆ ՕԳՏՎԵ՞Լ Է ՏԱՔՍՈՒՑ

Գյումրեցի տաքսու վարորդների շրջանակներում այս օրերին հետաքրքիր խոսակցություններ են պտտվում: Ըստ այդմª հունվարի 12-ին, այսինքնª ոճրագործության գիշերը զորամասից դուրս եկած մարդասպան Վալերի Պերմյակովը տաքսի ավտոմեքենա է նստել: Ըստ նշված խոսակցություններիª իր գործընկերներին ոճրագործության հենց հաջորդ օրը պատմել է այդ տաքսու վարորդըª ասելով նաեւ, որ մինչ այդ, տվյալ զինվորականն էլի է օգտվել իր ծառայություններից: Բայց այլ մանրամասներ այդ մասին տաքսու վարորդներն այլեւս չեն կարողացել պարզել, քանի որ դրանից հետո իրենց գործընկերոջը, որ մինչ այդ, ամեն օր իրենց հետ էր, այդպես էլ չեն տեսել:
Չբացառենք, որ սա եւս Գյումրու ոճրագործության շուրջ պտտվող բազում պարապ խոսակցություններից մեկն է: Բայց մյուս կողմից էլª չկա որեւէ հստակ տեղեկություն, թե Պերմյակովն ինչպես է զորամասից հասել քաղաքի կենտրոնական հատվածներª անցնելով 3-4 կմ: Եթե նա մինչ այդ պահակակետում էր եւ քաղաք էր գնացել "սամավոլկա", այսինքնª մինչ հերթապահության ժամկետի ավարտը վերադառնալու մտքով, ապա ավելի տրամաբանական կլիներ, որ նա տաքսիից օգտվեր: Ավելին. եթե անգամ նրա միտքը փախչելն էր, էլի տաքսին նրա համար ձեռնտու կլիներª քաղաքում անցանկալի հանդիպումներից խուսափելու համար: Եվ այս ամենի հետ մեկտեղª տաքսու նպատակահարմարության մի շարք այլ փաստարկներ եւս կարելի է բերել, ուստիեւ, մինչ կլինի որեւէ պարզաբանում, տաքսիի տարբերակը մեծ հավանականություն ունի: Ուստիեւª Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանին ուղղեցինք այն հարցը, թե Գյումրիի ոճրագործության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է արդյոք այն տաքսու վարորդը, ով Պերմյակովին հասցրել է Ավետիսյանների տուն ¥կամ այդ հատված¤:
- Դուք արդեն վերջնական եզրակացրել եք, որ ինքը տաքսիո՞վ է եկել: Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, սակայն քննության շահերից ելնելովª այլ մանրամասներ չենք կարող հրապարակել:
Այսպիսովª տաքսիի վարկածը ո՛չ հերքվեց, ո՛չ էլ հաստատվեց: Իսկ սա այս գործում կարող է ունենալ մեծ նշանակություն, քանի որ ուղղակիորեն կապված է այն առանցքային հարցի հետ, թե Պերմյակովն ինչո՞ւ էր հենց Ավետիսյանների տան մոտ հասել ու ներս մտել: Չէ՞ որ նա տաքսու վարորդին պետք է նշեր, թե ուր է ուզում գնալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում