ՈՃՐԱԳՈՐԾԻ ՀԱՅՐՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ ՀԵՏՈ ԴԱՐՁԱՎ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

Արխիվ 12-16

ՈՃՐԱԳՈՐԾԻ ՀԱՅՐՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ ՀԵՏՈ ԴԱՐՁԱՎ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

Չնայած արդեն երկու շաբաթ է անցել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած Վալերի Պերմյակովի կալանավորումից, ով, ի դեպ, չհերքեց էլ, որ հենց ինքն է ոճրագործը, բայց վերջինիս աղանդավոր հայրըª Պավել Պերմյակովը շարունակում է որդու կատարած սպանդի վերաբերյալ հնչեցվող հարցերին չեզոք պատասխաններ տալ: Երբ հերթական անգամ հաջողվեց կապվել ոճրագործի հոր հետ, վերջինս մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում որդու կատարած արարքին` ասաց.
-Չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ,  դեռ ուշքի չեմ կարողանում գալ լսածիցս:
- Այցելելո՞ւ եք Հայաստան:
- Չգիտեմ, հնարավոր է` գամ, բայց հստակ ոչինչ դեռ չգիտեմ:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր որդու կատարած ոճրագործությանը:
- Իսկ ի՞նչ մտածեմ. անկեղծ ասած, ես չգիտեմ էլ ինչ մտածեմ: Ինչքան կարելի ասել, որ մենք ոչինչից տեղյակ չենք...
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ նրան պարզապես, որպես խայծ կարող էին օգտագործած լինել. նման վարկած էլ կա:
- Անկեղծ ասածª նման մտքեր չեմ ունեցել, բայց քիչ հավանական եմ համարում: Հետո էլ, մենք ոչինչ չգիտենք, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում:
- Իսկ նա հայերի նկատմամբ հատուկ հակակրանք ունե՞ր. նման վարկած նույնպես կա:
- Չէ, ինչի՞ համար, հակառակը:
- Հայտնի է, որ Դուք աղանդավորական կառույցի անդամ եք, եւ Ձեր որդու կատարած ոճրագործության վարկածներից մեկն էլ տանում է դեպի Ձեր աղանդ: Ի՞նչ կասեք այդ առումով:
- Ալո, ալո, լավ, ինձ հարմար չէ...
Մինչ այս, հարցերին բավականին հանգիստ  պատասխանող Պավել Պերմյակովը վերջինª աղանդներին վերաբերող հարցից հետո այլեւս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը: Ըստ երեւույթին, մեր հարցով կպանք նրա աքիլլեսյան գարշապարին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում