"ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԿՐԵՄԼԸ ՄԻ ՔԻՉ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻՆ"

Արխիվ 12-16

"ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԿՐԵՄԼԸ ՄԻ ՔԻՉ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻՆ"


Այս օրերին Հայաստանում է գտնվում "Կոմսոմոլսկայա պրավդա" թերթի սեփական թղթակից ՎԼԱԴԻՄԻՐ ՎՈՐՍՈԲԻՆԸ, ում այցի նպատակն է լուսաբանել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը: Լրագրողը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը սարսափելի է, որը սակայն որեւէ քաղաքական ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Եթե հաշվի առնենք այն, թե ինչ կերպ է ՀՀ Ազգային ժողովը քվեարկել ԵՏՄ-ին անդամակցելուն, ապա ես չեմ կարծում, որ հայաստանյան վերնախավը սկսի այլ կերպ մտածել կամ փոխել իր որոշումը: Այլ բան, եթե խնդիրներ առաջանան տնտեսական կամ ռազմական համագործակցության ոլորտում, եթե հանկարծ լինեն հիասթափություններ: Ի դեպ, ռազմական առումով, հենց այս պահին, Հայաստանը  ՌԴ-ից սպասում է դիվանագիտական օգնություն:
Ինչ վերաբերում է Գյումրիի միջադեպին, ապա այն ավելի շատ հետք է թողել հանրային կարծիքի վրա: Հիմա դեռ վաղ է ինչ-որ տեսակետներ հայտնել, սակայն, կարծում եմ, որ շատ բան կախված է ձեր իշխանություններից, իրավապահներից, եւ մեր երկու երկրների քաղաքականությունից:

Եթե սպանության բացահայտման ընթացքը տեղի ունենա մաքսիմալ թափանցիկ, պարբերաբար տեղեկատվություն տրվի, եւ ասվի այն, ինչ կա իրականում, ապա կարծում եմ, որ այն միֆերը, որոնք ստեղծվել են մարդկանց պատկերացումներում, ենթադրություններում, կանհետանան: Գտնվելով Գյումրիում` հասկացա, որ այն ինչ տեղի ունեցավ, յուրաքանչյուր գյումրեցի իր ցավն է համարում: Նկատեցի նաեւ, որ չկա չարություն ռուս ազգի նկատմամբ: Ավելին, զրույցների ընթացքում ինձ մեկն ասաց, որ եթե այս ոճրագործությունն արած լիներ այլ` ասենք մուսուլմանական ազգի ներկայացուցիչ, բողոքի ալիքն ավելի մեծ կլիներ: Դրանից ելնելով է, հավանաբար, յուրաքանչյուր գյումրեցի կատարվածի մեջ փնտրում այլազգի ներկայացուցչի, երկրորդ երկրի կողմի մասնակցություն, միջամտություն, կամ վստահեցնում են, որ կատարվածի հետեւում ինչ-որ մեկը կանգնած է եղել: Ես հասկացա, որ գյումրեցիները չեն ցանկանում հավատալ, որ ռուսը կարող է իրենց վրա ձեռք բարձրացնել:

"ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ԴԵՌԵՎՍ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԵՂԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ"


- Դուք ունե՞ք ձեր տարբերակը` կատարվածի հետ կապված:
- Ինչ խոսք, եթե գալիս ես նման թեմաներ լուսաբանելու, ապա որոշակի եզրակացություններ ես կազմում` լրագրողական հետաքննություն իրականացնում, բայց վախենում եմ, որ այն դուր չի գա հայ հանրության մեծամասնությանը: Պերմյակովը դեռեւս ուսումնական զորամասում, եղել է հոգեբանի հսկողության տակ: Ավելին, նրան անգամ ռազմական պահակակետում զենք չեն վստահել, չեն տրամադրել: Իսկ թե ինչու են նմաններին ուղարկում դուրս` ծառայության, ապա, ինչպես ասել է մի ռոստովցի հայ զինվորական, նման անպետքներին միշտ ուղարկում են աչքից հեռու, այլ երկիր: Ես զրուցել եմ նաեւ Պերմյակովի նախկին փաստաբանի հետ, ով ինչ-ինչ նմանություններ է գտնում 1999 թվականին` կրկին ռուս զինվորականի կողմից, կրկին Գյումրիում կատարած սպանության դեպքի հետ: Երկու դեպքում էլ կասկածվողները ընդունում են իրենց մեղքը, երկուսն էլ զինվորական են: Ամեն դեպքում, ես հակված եմ մտածել, որ սա հոգեբանական անհավասարակշիռ մարդու ձեռքի գործ է, եթե առհասարակ կարելի է դրան մարդ համարել: Կարծում եմ, որ նա մտել է այդ տուն եւ իրականացրել ճիվաղային ոճիր: Չեմ տեսնում ինչ-որ նախնական պայմանավորվածություն:
- Իսկ եթե նրան փորձել են "վերբովկա" անե՞լ ու դրա դիմաց վարձատրե՞լ:
- Հնարավոր է, բայց այս պարագայում կդժվարանամ ասել, դա այդպես է, թե` ոչ: Նմանատիպ հանելուկներն այդքան էլ հեշտ չեն բացահայտվում: Իսկ հասարակությունը չի ընդունում հասարակ վարկածներ, հատկապես, երբ իրավապահ մարմինները երկար ժամանակ լռում են եւ որեւէ տարբերակ չեն ասում: Այս ընթացքում լսեցի մի քանի վարկածներ, եւ քիչ էր մնում ասեին, որ տեղի ունեցածը միջազգային դավադրություն էր, կամ որ այս ամենին խառնված է ադրբեջանական կողմը: Մարդիկ այնքան թերահավատ են, որ կարծում են, որ բոլորը գնված են, եւ որ ճիշտը, միեւնույնն է, չեն ասի: Հիմա ամենադժվարը հասարակական կարծիքի ձեւավորումն է, եւ կախված է նրանից, թե այն ինչ կերպ կթեքվի` կողմ, թե դեմ Ռուսաստանին, ինչն էլ կախված է, թե ինչ կերպ այս հարցին լուծում կտան երկու երկրների իշխանությունները:
- Տեսնո՞ւմ եք ուղիղ կապ` Գյումրիի դեպքերի եւ ներկա պահին մեր սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ:
- Կան որոշակի համընկնումներ: Եթե չեմ սխալվում, Գյումրիի այդ թաղամասը, որտեղ տեղի է ունեցել դաժան սպանությունը, կոչվում է Արցախ, հետո այս տարի Հայաստանը նշելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսկ որ ամենակարեւորն է` ոճրագործի կողմից ընտրած ընտանիքն էր, այսինքն հիմա շատ քիչ տներ կան, որտեղ ապրում է երեք սերունդ` տատիկ, պապիկ, տղա, հարս եւ թոռնիկներ: Այստեղ դեռ պարզ չէ, թե եղե՞լ է ինչ-որ կապ Ավետիսյան եւ Պերմյակով ընտանիքների միջեւ, թե` ոչ:  
- Դուք հավանաբար գիտեք, որ Պերմյակովին բռնել են հայ-թուրքական սահմանի վրա:
- Այո գիտեմ, դա եւս մտածելու տեղիք է տալիս, բայց ասացեք խնդրեմ, այդ դեպքում, ինչո՞ւ է նա դեպի սահման գնացել առանց զենքի, շորերը փոխել է եւ այլն:

"ՊԵՏՔ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՎԵՐԱՆԱՅԻ, ԹԵ ՈՒՄ ՈՒՐ Է
ՈՒՂԱՐԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼՈՒ"


- Ձեր կարծիքով` նա միայնա՞կ է գործել:
- Կարծում եմ` այո: Ինչպես արդեն ասացի, զրուցել եմ Պերմյակովի նախկին փաստաբանի հետ, ով ավելի մոտիկից է շփվել նրա հետ: Նա ինձ ասաց, որ պետք է ռուսական կողմը մեկ անգամ եւս վերանայի, թե Ռուսաստանից դուրս ում են ուղարկում ծառայելու: Ես հասկացա, որ մենք միանման ենք մտածում: Այսինքն` տարօրինակ մարդ է հայտնվել ռազմաբազայում ծառայելու: Տարօրինակ է նաեւ այն, որ 10 տարին մեկ անգամ նման ոճրագործություն է տեղի ունենում հենց Գյումրիում:
- Տարիներ առաջ կատարված սպանության համար ասում էին, որ ոճրագործը հարբած է եղել...
- Ինչ վիճակում ուզում է լինի.. Դեռ Պերմյակովի վիճակն էլ լրիվ պարզ չէ: Նա հնարավոր է ծխած լիներ, կամ չգիտեմ...
- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այս դեպքը դառնա նախադեպ, որպեսզի ռուսական կողմը, Մոսկվան վերանայի այն որոշումը, թե ում ուր է ուղարկում ծառայության:
- Կարծեմ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ պետք է ծառայեն պայմանագրային ծառայողներ: Բացի այդ, լավ կլիներ, որ Կրեմլը մի քիչ ավելի արագ արձագանքեր տեղի ունեցածին: Փառք Աստծո, որ Շոյգուն եղավ այն առաջիններից, ով արագ հնչեցրեց իր պաշտոնական ներողությունը հայ ազգին: Իսկ եթե մեր նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի շուտ ցավակցեր կամ արձագանքեր, հավանաբար Գյումրիում այդքան լարվածություն չէր առաջանա, հասարակական շարժում չէր սկսվի: Իսկ քանի որ լռությունը երկար էր, հետեւաբար, որոշ ժամանակ անց պետք էր սպասել աժիոտաժի: Մարդիկ սկսում են իրենց տարբերակները հնարել, եւ դրանից առաջանում է իրարանցում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում