ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Մեր ժողովուրդը դիպուկ ասացվածք ունի` "Դուզ խոսքը հո շանտղություն չի՞": Եվ զարմանալին այն է, որ դա վերաբերում է նաեւ այնպիսի ոչ այնքան համակրելի կերպարին, ինչպիսին է ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Ինչ ճիշտն է ճիշտը` տիկինը ժամանակին անկեղծորեն բացատրել է հայ հանրությանը, որ "քաղաքացիական հասարակությունը" բաղկացած է գրանտածիծ ՀԿ-ների հանրագումարից, ու նրանց խնդիրը "սարեր շուռ տալն է": Սակայն հիմա Վիկիլիքսի շնորհիվ հայտնի է դարձել, թե ինչպիսի զեկուցագրեր է գրել տիկին դեսպանը իր վերադասին, մասնավորապես տարբեր քաղաքական ուժերի մասին: Այսպես նա ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ մասին զեկուցել է հետեւյալը. "Հայկական քաղաքականության քամելեոն` պատրաստակամ վաճառելու իր կուսակցությունը ամենաբարձր գնով":
Մեզ անզարմանք չթողեց եւ ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ. "Եռյակը պահպանելու է իր կենսունակությունը եւ հետագայում եւս շարունակելու է երբեմն-երբեմն հավաքվել, քննարկել: Այսինքն` գործելու է ե՛ւ "եռյակի" ֆորմատը, ե՛ւ քաղաքական ուժերի ավելի լայն կոնսոլիդացման ֆորմատը: Միանշանակ գնալու ենք ամեն ինչի, որ իշխանությունները հրաժարական տան: Իհարկե սահմանադրական ճանապարհով` ցույցեր, երթեր, նստացույցեր": Ընթերցողը հավանաբար կհիշի, թե շուրջ 10 տարի առաջ ինչպես էր բոլոր տեսակի ամբիոններից Ստեփան Դեմիրճյանը բացականչում. "Միայն սահմանադրական ճանապարհով": Եվ ո՞ւր է հիմա նա... Չէ, ուղղիչ աշխատանքային գաղութում չէ, ընդամենը ԱԺ-ում գլխավորում է պարապ գործերի խմբակցությունը: Իսկ Ստեփան Մարգարյանը մեզ զարմացնելով հանդերձ, հիշեցրեց հին սովետական անեկդոտը` փոսն ընկած ձախորդի մասին, ով մինչեւ մութ փորձում է փոսից դուրս գալ եւ հետո ասում. "Մի հատ էլ կփորձեմ, եթե չստացվի կգնամ տուն":
Երեկ Լեհաստանում սկսվեցին ՕՍՎԵՆՑԻՄ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին  նվիրված հանդիսավոր միջոցառումները: Դա ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարեւորագույն դրվագներից մեկն է, որն ունի մեծագույն` ոչ միայն պատմական, այլեւ բարոյական նշանակություն: Բայց արի ու տես, որ օրվա քաղաքական անբարոյական կոնյուկտուրան այն աստիճանի զզվելի է, որ միջոցառումներին չեն հրավիրել ազատագրման գլխավոր գործող անձին, ում զորքերով էլ ազատագրումը տեղի էր ունեցել` ռուսներին: Լավ, այդ աստիճանի էլ անբարոյական կարելի է լինել, որ ամերիկացիներին հաճոյանալու համար ուրանան 70-ամյակի առիթի թերեւս միակ կերտողին: Հետաքրքիր է, եթե ռուսները տեղյակ լինեին հայկական "անաղուհաց քրդի շուն" դարձվածքին, ապա ի՞նչ նոր դարձվածք կամ այդ դարձվածքի ինչ խմբագրում կառաջարկեին:
ԵՎ վերջապես զարմանալի նախագծեր են քննարկվել ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ: Այսպես, քննարկվել է միջազգային համաձայնագիր "Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին": Հասկանալի է, որ ոմանք սկսել էին դրա վրա չարախնդալ եւ ծիծաղել, բայց այդպիսի համաձայնագրի առնչությամբ նույն հաջողությամբ կարող էին ծիծաղել ցանկացած պետության վրա, այդ թվում եւ տիեզերական գերտերությունների: Չէ որ դեռեւս չկա որեւէ պետություն, որը կարողանար տիեզերագնաց ուղարկել այլ մոլորակներ ու առավել եւս այդտեղ զբաղվեր տիեզերագնաց փրկելով, իսկ ամերիկացիներն էլ իրենց լուսնային ծրագիրը վաղուց փակել են եւ չեն վերսկսում: Բոլոր դեպքերում` լավ է, որ մեր օրենսդիրները նաեւ բավականին հեռավոր ապագային վերաբերող նախագծեր են քննարկում: Բայց, օրինակ, Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովը մեզ բոլորիս հաճելիորեն զարմացրեց` մեկ տարով հետաձգելով Առողջապահության նախարարության առաջարկած ալյուրի քիմիական եսիմ ինչերով հարստացնելու կասկածելի նախագիծը եւ հանձնարարեց լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում