ՆՈՐ ԴԵՍՊԱՆ. ՀԵՖԵՐՆԻ "ԲԵԹԱՐ" ՏԵՍԱ՞ԿԸ
Արխիվ 12-16ՆՈՐ ԴԵՍՊԱՆ.
ՀԵՖԵՐՆԻ "ԲԵԹԱՐ" ՏԵՍԱ՞ԿԸ
Երեկ ԱՄՆ դեսպանատունը տարածեց հաղորդագրություն, որ առաջիկա մի քանի շաբաթում Երեւան կժամանի եւ իր պաշտոնը կստանձնի ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նոր դեսպանը ԱՄՆ դեպարտամենտում աշխատում է 1988-ից: 1990-ականներին նա ղեկավարում էր Հայաստանով եւ Ադրբեջանով զբաղվող բաժինը, այնուհետ աշխատում էր ԱՄՆ հյուպատոսարանում Սանկտ Պետերբուրգում: Աշխատել է Ամերիկյան դեսպանատներում Իռլանդիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Մեծ Բրիտանիայում, Իրաքում, եղել է դեսպանի պաշտոնակատար Մալթայում, ինչպես նաեւ ԱՄՆ փոխդեսպան Լիբանանում: Տիրապետում է նաեւ ֆրանսերենի եւ ռուսերենի:
Դեռեւս աշնանից հայտնի է Սենատում իր սկանդալային ելույթով, ուր կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանին` Ղրիմի հարցում Ռուսաստանին պաշտպանելու, ԵՏՄ-ին անդամակցելու համար: Ոչ պակաս սկանդալային էր նրա` "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցը, ուր շեշտը դնելով հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախի խնդրի վրա, ինչով հարուցել է հայերի վրդովմունքը ե՛ւ հայրենիքում, ե՛ւ Սփյուռքում, այդ թվում եւ` ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի քննադատությունը: Թե ինչպես նոր դեսպանը կդրսեւորի իրեն Հայաստանում` թերեւս սպասելի է, որ նրա վարքագիծը լինելու է ավելի հանդուգն, քան տխրահռչակ Հեֆերնինը: Համենայնդեպս, ե՛ւ նրա կենսագրությունը, ե՛ւ նրա անպատկառ ելույթները մինչեւ նշանակումը, որեւէ դրական բան չեն խոստանում:
Ա. ԱՐԱՄՅԱՆ

