ԱՐՄԵՆՊՐԵՍ. «ՓԵՐԻՆՉԵՔՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ» ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Արխիվ 12-16ԱՐՄԵՆՊՐԵՍ. «ՓԵՐԻՆՉԵՔՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ» ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը : «Armenpress »- ի փոխանցմամբ ` Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում: Դատավարությանը իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության եւ ատելության:
Իր ելույթում Ռոբերթսոնը Թալեաթ փաշային անվանել է թուրքական Հիտլեր: Ամալ Քլունին էլ անդրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին եւ մարդու իրավունքների խախտումներին: Քլունին նաեւ անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը ` շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է :
Դատավարությունն ուղեկցվում է բողոքի ակցիայով: Դատարանի դիմաց են հավաքվել հայեր և թուրքեր: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ հսկում են մասնակիցներին : Հայկական կողմի աջակիցները հանդես են գալիս « Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է » կոչերով :
Մանրամասները`այստեղ:

