ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. "ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԻՄԵ՞Կ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐԻՑ ԶՈՀԵ՞Ր"

Արխիվ 12-16

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. "ՔՈՉԱՐՅԱՆԸ
ՄԱՐՏԻՄԵ՞Կ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐԻՑ ԶՈՀԵ՞Ր"


"Հայրենիք եւ պատիվ" կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ "Իրավունքը" խնդրեց անդրադառնալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին եւ նրա մեջ պարունակող մեսիջներին:
Հիշեցնենք` Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում խոսել էր Գյումրիի դեպքերի ու Հայաստանի տնտեսական վիճակի մասին:
Գառնիկ Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք փաստերով անդրադարձել են` ինչպես է թալանվել մեր տնտեսությունը Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին. "Ինտերնետային կայքերում տպագրված կա Քոչարյանին պատկանող հանքերի, խանութների ու ունեցվածքի մասին, որոնք տարբեր մարդկանց անուններով են գրանցված: Այսքանից հետո մեղադրել ուրիշին, դա առնվազն անհեթեթություն է":
Անդրադառնալով նախկին նախագահի այն հայտարարությանը, թե կայծակնային առաջանցիկ գործողություններ պետք է ձեռնարկեր իշխանությունը Գյումրիի դեպքերի ժամանակ, կուսակցության ղեկավարը նախ դեպքը սարսափելի համարեց, ապա հիշեցրեց, որ հունվարի 15-ին "Արեւմուտքի խառնակիչ ձեռքն է տեսել բողոքի ակցիայի ժամանակ, որը փորձեց դաժան դեպքն օգտագործել` հայ-ռուսական հարաբերությունները վատացնելու համար": "Ռոբերտ Քոչարյանը նորից մարտիմե՞կ էր ուզում, նորից զոհե՞ր: Չպետք է դա լինի: Պետք է խելամիտ գործողություններ լինեն: Գյումրիում հունվարի 15-ին բողոքող ժողովուրդը ճշմարիտ էր մի հարցում` հանցագործը պետք է պատասխան տա ՀՀ-ում գործող օրենքների համաձայն, քանի որ ոճրագործությունը տեղի է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայից դուրս",- մանրամասնեց պրն Մարգարյանը:
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը կայծակնային առաջանցիկ գործողություններ չէր անում` մարտի մեկը կանխելու համար: Ի պատասխան` կուսակցության ղեկավարն ասաց, որ նման հայտարարությունը նախկին նախագահին բնորոշ է. "1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քողարկելու, աթոռին կառչելու համար Քոչարյանը դա համարեց "ուչաստկովի" գործ, որը այդպես չէ, իհարկե: Դա ծանր դեպք էր, որը մինչ հիմա բացահայտված չէ: Երբ "Պապլավոկ" սրճարանում մի մարդու ողնաշար էին կոտրել, մարտի մեկ կազմակերպել, 2003 թ.-ի ապրիլի 13-ի գիշերը ժողովրդին գնդակոծել, նորից նույն ցինիզմն է խոսել":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում