ՍԻՄԻԶԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ «ՍՐԲԱԳՐՈՒՄ» Է ԻՐ ՎՃԻՌԸ
Արխիվ 12-16ՍԻՄԻԶԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ «ՍՐԲԱԳՐՈՒՄ» Է ԻՐ ՎՃԻՌԸ
2015 թվականի հունվարի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժեց Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ վերապատվելի Արմեն Միքայելյանի եւ այլոց հայցերը` իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Այն, որ հայցը մերժվելու էր, երեւում էր հենց դատաքննության ժամանակ, երբ պատասխանողների ներկայացուցիչ արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը մերթընդմերթ ստանձնում էր դատավորի լիազորությունները եւ չէր արժանանում նախագահողի նկատողություններին: Սակայն, առավել հետաքրքիրն այն էր, որ դատական ակտը հրապարակելուց հետո դրա օրինակները կողմերին չբաժանվեցին: Ըստ Ս. Հովսեփյանի, վճիռը դեռ ենթակա է «հստակեցման»:
Ինչեւէ, վճռի «հստակեցումից» հետո, «Իրավունքը» դատական ակտին դեռ կանդրադառնա ըստ էության:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

