ՀԱԿ-ԻՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻՑ
Արխիվ 12-16ՀԱԿ-ԻՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻՑ
Նման է, որ ՀԱԿ-ի գործերը լրիվ ՀԱԿմեջ են լինում: Այժմ այդ կուսակցությանը եւ վերջինիս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարվածում են գործնականում բոլոր կողմերից: Մի կողմից` ԼՏՊ-ի մերկացումներով զբաղվում են Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներով, մյուս կողմից` անհետեւանք չի մնացել նաեւ ՀԱԿ-ի հրաժարումին մասնակցելու այդպես էլ չկայացած "ԲՀԿ+" խորհրդաժողովին: ԲՀԿ-ի ակտիվիստները նույնպես համացանցում տարածում են վարկաբեկիչ նյութեր ԼՏՊ-ի մասին, միաժամանակ ՀԱԿ-ին մեղադրելով, որ դավաճանել է "համաժողովրդական շարժման" սուրբ գործը, ու եթե շարժումը ձախողվի, ապա դրանում մեղքի մեծ բաժին կունենա ամբիցիոզ եւ կամակոր ԼՏՊ-ն: Ամենից քիչ հարվածներ խեղճ ՀԱԿ-ին հասնում են, թերեւս, ՀՀԿ-ի կողմնակիցներից, ովքեր այն կարծիքին են, որ այդ կառույցը արդեն պիտանի չէ ոչ բնությանը, ոչ մարդկությանը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

