ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ. «ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՐԻՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ` ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԱՐՑԱԽԸ»

Արխիվ 12-16

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ. «ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՐԻՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ` ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԱՐՑԱԽԸ»

 

Փոխգնդապետ, ազատամարտիկ  Աիդա Սերոբյանը հիշում է`23 տարի առաջ, երբ ազատամարտիկները Արցախյան պատերազմում կռվում էին ջոկատներում, երազում էին  հայկական բանակի մասին: «Երբ պաշտպանության  նախարարը Վազգեն Սարգսյանն էր, ու առաջին անգամ շքերթ արեցինք,առաջին անգամ մեր զորքերը հանդիսավոր անցան հրապարակով, արցունքներս թափվեցին: Ես մտածում էի` ահա մեր թափած արյան, մեր տառապանքների  գինը»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց  տիկին Սերոբյանը:

Նրա խոսքով` այսօր հայկական բանակը  մարտունակ է ու հզոր. «Այս 23  տարիների ընթացքում ոչ ոք չի կարող մեզ նման հպարտանալ: Մեր  բանակը պատանի է` ընդամենը 23 տարեկան,  բայց հզոր է ու առնական: Մեր  բանակի կայացմանը նպաստեց նաեւ այն  որ  Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները  արցախյան ազատամարտում մարտնչած տղաներ են, հինգ մատի պես գիտեն բանակը»:

Անդրադառնալով  հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանն ու Ադրբեջանի  կազմակերպած դիվերսիայի անհաջող փորձերին`տիկին Սերոբյանը  համաձայն է տարածված այն կարծիքին, թե այս ամենը արվում է մեր ուշադրությունը  շեղելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից. «Թուրքիայի հետ համատեղ որոշել են սահմանում խառնաշփոթ  ստեղծել,բայց  մեզ ոչինչ չի կարող այդ հարցից շեղել»:

Թեւ Ադրբեջանը տարեցտարի կտրուկ ավելացնում է իր ռազմական բյուջեն, բայց  Բաքուն հոգեպես պատրաստ չէ պատերազմին: «Արցախյան շարժումի սկսվելուց հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց մեզ վրա, մենք  4.000, ազերիները` 12.000.000 միլիոն էին: Իրենք մինչեւ ատամները զինված էին, մենք` որսորդական հրացաններով: Բայց մենք հաղթեցինք նրանց իրենցից խլած զենքով, փամփուշտով»,- հիշում է տիկին Սերոբյանը:

Արցախյան շարժման մասնակիցը վստահ է`Ադրբեջանի ժողովուրդը ո՛չ հիմա, ո՛չ էլ այսօր պատերազմ չի ցանկանում: Պատերազմ է տենչում միայն Բաքվի ղեկավարությունը: «Արցախյան պատերազմի տարիներին, երբ ազերները գերի էին ընկնում, նրանք ասում էին` ապրում էի Մոսկվայում, եկա Բաքու հարազատիս տեսնելու, բռնեցին բերեցին: Իսկ մենք`հայերս, կամավոր ենք  մեկնել ռազմաճակատ: Ավելին ասեմ`երբ վիրավոր գերիներին բուժօգնություն էի ցույց տալիս, ասում էին`մեր ինչի՞ն է պետք Արցախը, ինձ մի բուռ հող է պետք, որ ապրեմ: Հիշում եմ`մի  փոքրիկ երեխայի առաջինբժշկական օգնություն էի ցույց տալիս: Քիչ այն կողմ մի կին էր կանգնած` ծծկեր երեխան ձեռքին: Բուժօգնություն ցույց տալու ընթացքում այդ կինը մոտեցավ ինձ եւ ադրբեջաներեն ասաց. «Քորփա, քորփա»: Այսինքն` քորփա երեխա է, վատ բա չանես: Երբ նրբորեն  բժշկական օգնություն ցույց տվեցի, գերի ընկած կինը հասկացավ, որ հայ բժիշկները չեն քերթում ու մորթում գերիներին: Այդ երեխային էլ Մոնթեի տված շաքարի կտորը տվեցի»,- պատմում է մեր զրուցակիցը:

Այն, ինչ անում է հիմա մեր պաշտպանության նախարարությանը, այն է` կանոնավոր հակահարվածներ հասցնել Բաքվին, ճիշտ է համարում ազատամարտիկը. «Աստվածաշնչում ասվում է` եթե մի այտիդ ապտակում են, մյուսն էլ դեմ տուր: Բայց  երբ  քեզ ապտակում են, դու պատասխանիր, որպեսզի հարվածողն իմանա` ինչքան հզոր ես դու»:


ՍՈՆԱ ԴԱՎՅԹԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում