ՕԵԿ-Ը ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ը ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՃԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

«Իրավունքը» բազմիցս անդրադարձել է ՕԵԿ-Ագրարային համալսարան մեծ աղմուկ հանած տարածքային վեճին:

Հիշեցնենք` Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2008-ին «Օրինաց երկիր» կուսակցությանը տվել է  մի փաստաթուղթ, ըստ որի՝ Ագրարային համալսարանի տարածքից  262 քմ. տրվում է իրենց: Զավեշտալին այն  է, որ նույն քաղաքապետը 2006 թ-ի մայիսի 6-ի  որոշմամբ ՕԵԿ-ի կողմից ապօրինի կառուցված կաթսայատունն ու ավտոտնակը  ճանաչում է  որպես ապօրինի կառույց և որոշում   կայացնում այն քանդել: Նույն քաղաքապետը 2006-ի օգոստոսի 15-ին չեղյալ է համարում իր նախորդ որոշումը: Հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին, քաղաքապետը որոշում է այդ ապօրինի կառույցները  ճանաչել պետական սեփականություն եւ հանձնել Ագրարային համալսարանին:  Դրա հիման վրա ՀՀ կառավարությունը  2006 թ-ի դեկտեմբերի 28-ին 1900 Ա որոշմամբ  որոշում է պետական սեփականություն ճանաչված  կառույցն անժամկետ եւ անհատույց   հանձնել  Ագրարարային համալսարանին հողի հետ:  Թվաց՝ ամեն ինչ ավարտվեց, սակայն ութ տարի անց՝ 2014-ին,  ՕԵԿ-ի հանձնարարությամբ բանվորները սկսեցին տանիքը քանդել:  Քանի որ կողմերն այդպես էլ  համաձայնության չեկան,  գործը հասավ  վարչական դատարան:

Այսօր «Իրավունքի» հետ զրույցում Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն ասաց, որ նախորդ դատական նիստին ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը եւ նրա փաստաբանը չէին ներկայացրել. «Մենք  վարչական դատարանում վիճարկում ենք քաղաքապետի որոշումը (նկատի ունի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին-խմբ.), որով հողահատկացում  է  արվել ՕԵԿ-ին, բայց  ՕԵԿ-ի ներկայացուցիչները դատարան չեկան»:

Թեւ քաղաքապետարանը, պրոռեկտորի խոսքով, երկու անգամ տուգանել է ՕԵԿ-ին ապօրինի շինաշխատանքներ  կատարելու համար, իսկ հիմա էլ գործը դատական փուլում է, սակայն  ՕԵԿ-ը վիճելի կառույցում հարդարման աշխատանքներ անելուց հետո այն շահագործում է` անցկացնում միջոցառումներ:


Սույն գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի վեցին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում